Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նիհարելու բաղադրատոմս Պամելա Անդերսոնից. 5 կանոն, որոնք կկարգավորեն ձեր կազմվածքը

16.01.2025

Ամանորյա տոնակատարություններից հետո ժամանակն է վերադառնալու նախկին առօրյային։ Բայց սա, պարզվում է, մեծ ջանք է պահանջում։

Գաստրոնոմիական խայտաբղետությամբ լեցուն ամանորյա սեղաններից հետո նախկին ռեժիմին վերադառնալը չափազանց դժվար է։ Անընդհատ ուզում ես ինչ-որ համեղ բան ուտել։ Ավելին, այս օրերին մեզանից շատերը հագեցնող կերակուրներով բազմիցս գերազանցել են մեր կալորիականության նորմը:

Ներկայացնում ենք հինգ խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ չափից շատ ուտելու արատավոր շրջանից: Հորդորում ենք նաև ուշադրություն դարձնել Պամելա Անդերսոնի սիրելի բաղադրատոմսին, որն օգնում է նրան կարճ ժամանակում նիհարել։

600x400

Սկսեք սնվել ըստ ժամանակացույցի

Փորձեք նախաճաշել ամեն օր արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Օրվա ընթացքում սնունդի ընդունումը հավասարաչափ բաշխեք՝ 3-5 ժամ տևողությամբ: Սա կօգնի ձեր նյութափոխանակությանը, կկարգավորի արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակն ու կհավասարակշռի ձեր ախորժակը:

Եվ ամենակարևորը՝ նույնիսկ մի մտածեք սննդից որոշ ժամանակով հրաժարվելու մասին։ Ծոմը ձեր մարմինը կդնի պահեստավորման ռեժիմի և ավելի քիչ կալորիաներ կայրի: Դրա պատճառով ճարպը կշարունակի կուտակվել:

Ավելի շատ ջուր խմեք

600x400

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ջուրն իսկապես նվազեցնում է ախորժակը: Հաճախակի խմելը կօգնի դուրս հանել ավելորդ նատրիումը, որն իր հերթին կօգնի ձեզ ավելի արագ ազատվել փքվածությունից: Փորձեք խմել օրական 8-ից 10 բաժակ ոչ սառը ջուր։

Նվազեցրեք ածխաջրերը, բայց մի հրաժարվեք դրանցից

Եթե ամբողջությամբ բացառեք ածխաջրերը, դա ձեր օրգանիզմին կստիպի վառելիքի համար այրել սպիտակուցը, որը սակայն, նախատեսված է կալորիանոր սպառող մկանների աշխատանքն ապահովելու համար:

Այսպիսով, ածխաջրերից ամբողջությամբ հրաժարվելու փոխարեն, պարզապես կրճատեք դրանց քանակը: Փորձեք համատեղել բանջարեղենը և ոչ յուղոտ սպիտակուցը փոքր քանակությամբ առողջ ճարպերի և ամբողջական ձավարեղենի փոքր չափաբաժնի հետ: Դիտարկեք, օրինակ, քինոան, գարին կամ վայրի բրինձը։ Ձեր սննդակարգում ներառեք նաև որոշ առողջ ճարպեր, ինչպիսիք են առաջին մշակման ձիթապտղի յուղը, կտրատած ավոկադոն կամ նուշը:

Ընտրեք այն, ինչ ձեզ հարմար է

Այն մթերքները, որոնք կօգնեն ձեզ, կարող են ոչ միշտ նախընտրելի լինել ձեր ընկերների համար: Եթե դուք լրջորեն պատրաստ եք փոխել ձեր կյանքը սնվելու առումով, ապա ավելի լավ է խորհրդակցեք մասնագետի հետ։ Նա կօգնի ձեզ ստեղծել անհատական սննդակարգ, որը չի սահմանափակի ձեր հաճույքները: Եվ հետևաբար, ավելի քիչ պատճառներ կլինեն թուլանալու և արագ սնունդ ուտելու համար:

Կենտրոնացեք մթերքների վրա, որոնք դասակարգվում են որպես առողջ, համեղ բուսական մթերքներ՝ բանջարեղեն, մրգեր, ընկույզ և ընկույզի մածուկ, լոբի և ոսպ: Փորձեք կրճատել աղանդերի, նախուտեստների կամ սննդի այն խումբը, որնք առավել կալորիական են:

Ավելի քիչ սթրես և ավելի շատ քուն

Բարձր կալորիականությամբ ինչ-որ բան ուտելու ցանկությունը կարող է առաջանալ սթրեսից կամ քնի պակասից: Այս կերպ ուղեղը փորձում է ստանալ այն էներգիան, որից դուք զրկում եք նրան։ Սակայն մթերքների մեծ մասը, որոնք դուք կցանկանաք ուտել, կխթանի բորբոքային գործընթացները, կառաջացնի այտուց և ձեզ կստիպի նորից քաղց զգալ ուտելուց անմիջապես հետո:

Հետևելով այս բոլոր կանոններին՝ փորձեք հարստացնել ձեր ճաշացանկը Պամելա Անդերսոնի սիրելի աղցանով։ Նա խորհուրդ է տալիս նիհարելու համար այս ուտեստը ներառել ձեր սովորական սննդակարգում։ Հոլիվուդյան աստղը խոստովանում է, որ այս աղցանը պատրաստում է, երբ զգում է, որ չափից շատ է տարվել յուղոտ ու խմորային կերակուրներով։

Պամելա Անդերսոնի սիրելի աղցանը

600x400

Աղցան, որը կհամապատասխանի նրանց, ովքեր տարվել են համեղ ուտեստներով և ավելորդ կալորիաներ կուտակել։

Բաղադրիչները

– կապերսներ՝ 1 ճ.գ.
– կանաչ խնձոր՝ 2 հատ
– նեխուր (տերևները)
– թարմ մաղադանոս՝ 1 փունջ
– թարմ սամիթ՝ 1 փունջ
– կիտրոնի կեղև՝ 2 ճ.գ.
– կիտրոնի հյութ՝ 3 ճ.գ.
– խնձորի քացախ՝ 2 ճ.գ.
– ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի
– աղ՝ ըստ ճաշակի
– աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1․Մի փոքր ձիթապտղի յուղը տաքացրեք միջին կրակի վրա և կապերսները տապակեք մինչև ոսկե դարչնագույնը (2 րոպե)։

2․ Նեխուրն ու կեղևազերծված խնձորները կտրատեք փոքր խորանարդներով։

3. Ավելացնել մաղադանոսը, սամիթը, կիտրոնի կեղևը, աղը և պղպեղը։ Խառնեք։

4. Խառնեք խնձորի քացախը, կիտրոնի հյութը և մի քիչ ձիթապտղի յուղ։ Ստացված սոուսը լցրեք մնացած բաղադրիչների վրա։

5. Աղցանը բաժանեք չափաբաժւնների և ավելացրեք կապերսը։

Բարի վայելում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7867 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 711 անգամ
05.08.2026
Դիտվել է 479 անգամ
06.08.2026
Դիտվել է 383 անգամ
07.08.2026
Դիտվել է 343 անգամ
08.08.2026
Դիտվել է 301 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster