Եթե մարդը հաճախ է վառ և հուզիչ երազներ տեսնում, դա կարող է վկայել բարձր հոգեհուզական սթրեսի և, նույնիսկ, որոշ հիվանդությունների մասին, որոնց վերաբերյալ ազդանշան է տալիս մարմինը:
Ըստ հոգեբանների՝ երազներն այն իրադարձությունների վերամշակումն են, որոնք տեղի են ունենում մարդու հետ օրվա ընթացքում։ Հաճախ վառ, գունեղ երազներ են այցելում երազկոտ մարդկանց կամ նրանց, ում կյանքը սերտորեն կապված է ստեղծագործության հետ։ Վերջինիս դեպքում ուղեղը երբեմն երազում մշակում է այն, ինչի մասին մարդը մտածում էր օրվա ընթացքում:
Այս դեպքերում խնդիրներ չկան։ Բայց երբեմն վառ երազները կարող են այնքան էլ անվնաս չլինել: Օրինակ՝ անհանգստացնող երազները, որոնք ենթադրում են տարբեր տեսակի ֆիզիոլոգիական ռեակցիաներ՝ հառաչանք, արցունքներ, շնչահեղձություն կամ քնի մեջ թուք, կարող են վկայել զգացմունքների մշտական ճնշվածության մասին: Այդպիսով, երազում մարդն իրեն թույլ է տալիս այն հույզերը, որոնք ճնշում է օրվա ընթացքում, և երազները նրան օգնում են դրանում, ցույց տալով պատկերներ, որոնք կառաջացնեն այդ հույզերը: Վառ երազները կարող են կապված լինել բարձր հուզական սթրեսի հետ։
Երազների օգնությամբ մարմինը կարող է նաև ազդանշաններ ուղարկել մարդուն իր վատառողջ լինելու մասին։ Զգացողությունները երազներում կամ որոշակի օրգանի հիվանդության մասին կրկնվող երազները հաճախ դառնում են իրական նախազգուշացնող նշաններ՝ տվյալ օրգանի հետ կապված խնդիրների մասին: Հոգեբանների մեկնաբանմամբ՝ այդպես է ուղեղը փորձում մարդու ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ինչ-որ բան այն չէ։
Հոգեբաները նաև գտնում են, որ եթե մարդ ընդհանրապես երազներ չի տեսնում, ապա դա ևս կարող է խնդիր լինել, որը պահանջում է համապարփակ մոտեցում հոգեկանի լիարժեք գործունեության վերականգնման համար։ Հաճախ երազները փոխվում են ուղեղի տրավմատիկ վնասվածքից, թունավորումից և կյանքում որևէ նշանակալի իրադարձությունից հետո: Եթե դա ձեզ անհանգստացնում է, ապա ավելի լավ է խորհրդակցել մասնագետի հետ:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: