Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024

Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մենք ձգտում ենք ավելի լավը լինել և գեղեցիկ տեսք ունենալ, անթիվ դիետաներ ենք պահում և փորձում մարզվել։ Երբեմն թվում է, թե այս բոլոր ջանքերն ընդհանրապես արդյունք չեն տալիս։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արվում։

Սննդաբաները նշել են սլացիկ կազմվածքը պահպանելու համար սնվելու գաղտնիքները և այն 5 հիմնական վատ սովորությունները, որոնք խանգարում են ձեզ դա անել։

1. Թեյախմություն

Օշարակները, թեյին ավելացրած մրգերը և թեյախմության համար մեր սիրելի քաղցրավենիքները հավելյալ կալորիաներ են, որոնք սովորաբար կուտակվում են որովայնի և կողային հատվածներում՝ ձևավորելով ներքին օրգանների գիրություն: Այսպիսով, եթե ցանկանում ենք ունենալ բարակ իրան, մենք պետք է հրաժարվենք աղանդերից և քաղցր թեյերից։

2. Սերը մրգերի նկատմամբ

Մեր սիրելի մրգերը պարունակում են շաքար և ֆրուկտոզա, որոնք ավելորդ քաշի ամենատարածված պատճառներն են։ Ուստի, եթե ցանկանում ենք պահպանել կազմվածքը, պետք է օրական 300-400 գ-ից ոչ ավելի միրգ ուտենք։

3. Փորձել խուսափել ճարպերից

Դիետան պետք է ներառի առողջ ճարպերով հարուստ մթերքներ՝ ձվի դեղնուց, խավիար, ձուկ, նապաստակի միս, որը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոլիպիդներ և վիտամին A։ Վերջիններս բարենպաստ են ազդում մաշկի վիճակի վրա։ Դիետայի 30%-ից ոչ ավելին կարող են լինել բուսական ճարպեր։

4. Քաղցրավենի չարաշահում

600x400

Մենք նախապատվությունը տալիս ենք այս վատ սովորությանը մանկուց՝ փոխհատուցելով շփման պակասը, սոցիալական ակտիվությունից դրական էմոցիաները և այլն։ Կարևոր է սովորել ձեզ այլ կերպ պարգևատրել՝ ձեր կազմվածքը պահպանելու համար:

5. Վիտամինների անհրաժեշտ մակարդակի վերահսկողության բացակայություն

Շատ կարևոր է վերահսկել ճարպային լուծվող վիտամին D-ի մակարդակը, քանի որ այս կերպ մենք կարող ենք ազդել նյութափոխանակության արագության վրա։ Վիտամին D-ն մասնակցում է կալցիումի նյութափոխանակությանը, մեր ինտելեկտուալ գործունեությանը, ազդում է մաշկի և մազերի վիճակի, նյարդային համակարգի և, իհարկե, նյութափոխանակության վրա։

Այն կրում է ոչ միայն վիտամինային, այլև հորմոնալ ֆունկցիաներ, քանի որ ստերոիդ հորմոն է, և հենց այդ հորմոններն ունեն նյութափոխանակությունը արագացնելու հատկություն։ Չափազանց կարևոր է օրգանիզմում վերահսկել վիտամին D-ի մակարդակը սննդի, արևի ազդեցության և սննդային հավելումների միջոցով:

Օրգանիզմի ոչ պակաս կարևոր տարր է երկաթը։ Դրա մակարդակը վերահսկելու համար անհրաժեշտ է պարբերաբար կատարել արյան ընդհանուր անալիզ և ֆերիտին: Երկաթի պակասի դեպքում զարգանում է հիպոքսիա (օրգանիզմում թթվածնի պակասի վիճակ), և, համապատասխանաբար, դանդաղում է նյութափոխանակության ու էներգիայի արտադրության գործընթացը, և ճարպերն ավելի վատ են այրվում:

Բացի այդ, կարևոր է չմոռանալ վահանաձև գեղձի և սեռական հորմոնների վերահսկման մասին, որոնք նույնպես հսկայական դեր են խաղում նիհարելու ցանկության մեջ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 580 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 666 անգամ
23.04.2024
Դիտվել է 196 անգամ
25.04.2024
Դիտվել է 158 անգամ
26.04.2024
Դիտվել է 121 անգամ
27.04.2024
Դիտվել է 52 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster