Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

6 խիստ էրոգեն գոտի, որոնց մասին քչերը գիտեն

20.10.2023

Կանացի գրգռումը նման է Սիրին թռչունին. այն դյուրին չէ գտնել, հեշտ է վախեցնել, ընտելացնելը գրեթե անհնար է: Բայց մի քանի կետ կավելացնենք ձեր թեժ քարտեզին. դրանք անպայման կօգնեն լավ զգալ, ընդ որում՝ երկու մասնակիցներին էլ:

Պարանոց

Պարանոցի հատվածը շատ զգայուն տարածք է, այն հեշտությամբ արձագանքում է ամենաթեթև հպումներին: Սա նաև խիստ խոցելի գոտի է, և մեկ այլ մարդու թույլ տալով մոտենալ մեր պարանոցին, մենք ազդանշան ենք տալիս և՛ նրան, և՛ ամենակարևորը՝ ինքներս մեզ. «նա իմն է, նրա հետ ապահով է», ինչը շատ կարևոր զգացում է կնոջ համար։

600x400

Ազդրի ներքին հատվածը

Մի շտապեք անմիջապես անցնել հիմնականին. ազդրերի ներսի հատվածին հպումները, այդ թվում՝ սեռական օրգաններին շատ մոտ գտնվող հատվածում, կօգնեն արագ բարձրացնել գրգռվածությունը, և արդյունքում՝ սեռական հարաբերության զգացողությունները շատ ավելի վառ կլինեն:

Ոտնաթաթերը

Մեր ոտնաթաթերն ունեն մոտ յոթ հազար նյարդային վերջավորություններ՝ գրեթե այնքան, որքան առկա է ծլիկի գլխին (կամ երկու անգամ ավելի շատ, քան առնանդամի գլխին)։ Պարզապես հանցագործություն է դրանք չօգտագործել նախախաղի ժամանակ:

600x400

Ոտքերի նուրբ մերսում, մեղմ հպումներ և համբույրներ. այս ամենը ձեզ կպարգևի նոր, շատ հաճելի ուժգին զգացողություններ:

Ականջի բլթակները

Մեկ այլ գերզգայուն հատված, որը չափազանց քիչ ուշադրության է արժանանում. ականջի ստորին հատվածը գերզգայուն է ոչ միայն դիպչելու, այլև շնչառության և, նույնիսկ, ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ:

Բայց զգույշ եղեք. հենց իր բարձր զգայունության պատճառով այս էրոգեն գոտին կարող է «գերտաքանալ» չափազանց ուժեղ գրգռման պատճառով:

Գոտկատեղը

600x400

Գոտկատեղից մինչև հետույք․ մեջքի այս հատվածը հատկապես զգայուն է հպման նկատմամբ (խոսքը մերսման մասին չէ): Որքան ավելի թեթև են հպումները (ոչ միայն մատներով. փետուր, վրձին, թեթև գործվածք կամ մորթու կտորներ. փորձեք տարբեր բաներ), այնքան ձեր գրգռումը կուժեղանա, և այդքան ավելի վառ կլինի լիցքաթափումը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1165 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2024 14:39
Ջենիֆեր Լոպեսն իր մասնակցությամբ «Ատլաս» ֆիլմի պրեմիերայի պատվին կարմիր գորգի վրայով անցել է առանց Բեն Աֆլեքի ուղեկցության, ինչը կրկին թեժացրել է զույգի մոտալուտ ամուսնալուծության մասին խոսակցությունները։
21-05-2024 14:30
Սննդաբանները նշում են, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգների՝ հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:
21-05-2024 14:17
Քրիստինա Ագիլերան, ով զգալիորեն նիհարել է, կասկածվում է Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Երգչուհին նիհարել է 18 կգ-ով, ինչն ակնհայտ է դարձել Մեքսիկայում նրա համերգի ժամանակ։
21-05-2024 14:15
Aquaman-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր ունի. 44-ամյա դերասանը Instagram-ում կիսվել է Ճապոնիա կատարած իր ուղեւորության լուսանկարներով, որոնցից մի քանիսում գրկած է դերասանուհի Ադրիու Արյոնային:
21-05-2024 10:44
Թենիսիստուհի Արինա Սաբալենկան, ով երկու ամիս առաջ հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա սիրելիին՝ հոկեյիստ Կոնստանտին Կոլցովին մահացած էին գտել Մայամիի հյուրանոցներից մեկի պատուհանների տակ, խոսել է նոր սիրավեպի մասին։ Մարզուհու ընտրյալը բրազիլացի ավտոարշավորդ Գեորգիոս Ֆրանգուլիսն է։ Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանգուլիսն ամուսնացած է, սակայն նրա կինը պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 403 անգամ
15.05.2024
Դիտվել է 266 անգամ
17.05.2024
Դիտվել է 230 անգամ
21.05.2024
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster