Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դադարեք զոհ լինել. ինչպես պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար

23.09.2023

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ ապրում է զոհի համախտանիշով։

Կյանքը լի է անակնկալներով և բարդ իրավիճակներով, ուստի մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ զգացել է, որ շրջապատն իրեն չի հասկանում: Այս զգացումը ցավոտ է և ավելացնում է սթրեսը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդկանց, ում վստահում և մտերիմ ենք համարում: Նման իրավիճակներում ակամա սկսում ենք մեզ զոհ զգալ։

Հոգեբանները բացատրում են, թե ինչու կարող է շահավետ լինել զոհի կեցվածքը և ինչ անել դրա դեմ:

Թվում է, թե ոչ ոք գիտակցաբար չի ցանկանում զոհ լինել, բայց արդյոք դա ճիշտ է: Իրականում՝ ոչ: Կան մի շարք պատճառներ, թե ինչու շատերն անգիտակցաբար ստանձնում են այդ դերը:

Զոհ լինելու առաջին պատճառը՝ կարեկցանք և աջակցություն

Գրեթե բոլորին բնազդաբար դուր է գալիս, երբ ուրիշները կարեկցում են, աջակցում և խղճում: Նման պահերին ավելի հեշտ է լինում, հայտնվում է տհաճ իրավիճակներից գլուխ հանելու ուժ և սեփական կարևորության զգացում։ Աշխատում է կանոնը․ ով ավելի վատ է, նա էլ իշխանություն ունի։ Անգամ անգիտակցաբար։

Այդուհանդերձ, մարդիկ հաճախ չարաշահում են և փորձում զոհի դերը օգտագործել միանգամայն գիտակցաբար։ Օրինակ՝ կինը կարող է ամուսնուն մանիպուլյացիայի ենթարկել իր հիվանդությամբ կամ վատառողջությամբ, որպեսզի թույլ չտա նրան լքել ընտանիքը։ Եվ այդ ժամանակ խոցելիությունը կնոջ համար կլինի գիտակցված և ձեռնտու: Հավանական է, որ նա իր համար արդարացում կգտնի, ասելով, որ այդ ամենը անում է հանուն ընտանիքի, քանի որ չգիտի, թե ինչպես վարվել, քանի որ իրենք երեխաներ ունեն և, ընդհանրապես, սիրում է նրան։ Միայն թե իրականում սա զոհն է ոչ թե հանուն սիրո և այլ տղամարդու նկատմամբ իշխանությունը կորցնելու չկամություն:

Զոհի շահավետության մեկ այլ օրինակ. տարեց մայրն իր համար ծանր հիվանդություն է հորինում և այն խաղում դերասանական վարպետությամբ։ Նպատակը, որպեսզի իր 45-ամյա որդին չամուսնանա, ինչը նրա համար կնշանակեր վերահսկողության, իշխանության կորուստ և, հնարավոր է, միայնություն։ Սա հատկապես հաճախ է պատահում, եթե կինն ապրում է բացառապես հանուն որդու, չունի ամուսին, նախասիրություններ կամ մտերիմ ընկերներ:

Զոհ լինելու երկրորդ պատճառը՝ պատասխանատվությունը փոխանցելը

600x400

Զոհ լինելու զգացումը թույլ է տալիս ձեզ ազատվել կատարվածի պատասխանատվությունից։ Շատ հարմար է զբաղեցնել այդ դիրքը և որոշել, որ կյանքի բոլոր անախորժությունները պայմանավորված են արտաքին հանգամանքներով կամ այլ մարդկանց արարքներով։ Սա հնարավորություն է տալիս խուսափել տհաճ ընտրությունից։

Սակայն եթե մենք պատասխանատվություն չենք կրում մեր կյանքի համար, ապա հայտնվում ենք մանկան վիճակում. չենք վստահում մեր շրջապատին և ամբողջ աշխարհին՝ ակնկալելով, որ «կգա բարի կախարդը» և կլուծի բոլոր խնդիրները։

Զոհ լինելու երրորդ պատճառը՝ ուշադրություն, ավելի շատ ուշադրություն

Տուժողը գրեթե միշտ ուշադրության կենտրոնում է. մեր մտածելակերպը ձևավորված է այնպես, որ բնազդաբար հոգ ենք տանում և ավելի շատ ուշադրություն դարձնում նրանց, ովքեր դժվարությունների մեջ են: Հետեւաբար, զոհ լինելը թույլ է տալիս ստանալ ուշադրության այն բաժինը, որն այնքան պակասում է առօրյա կյանքում:

Բայց կա նաև մեդալի մյուս կողմը՝ զոհի դերին վարժվելով, առաջանում է անզորության, թերարժեքության և օտարության զգացում։

Մեզնից գրեթե յուրաքանչյուրը շրջապատում ունի իր «հերոսը» կամ «հերոսուհին», ով իր կյանքն ու ողջ առողջությունը դրել է ընտանիքի և երեխաների զոհասեղանին։ Եվ այս անշնորհակալները հանկարծ համարձակվել են գնալ իրենց ճանապարհով և նույնիսկ (սարսափելի է) ընտանիքներ կազմել։ Մինչդեռ «հերոսուհին» այդ ընթացքում իր «երգն» է հնչեցնում․ «Ես այնքան ջանք թափեցի նրանց համար, ամուսնալուծությունից հետո չամուսնացա, ամեն ինչ ինձ վրա վերցրի, ամեն ինչից զրկեցի ինձ, իսկ նրանք...»։

Ինչպես խուսափել թակարդից և չհարմարվել զոհի դերին

600x400

Կան մի քանի երաշխավորություններ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալ մանկական դիրքից և դադարել զոհ լինել։

1) Պատասխանատվություն ստանձնեք ձեր կյանքի համար

Մի կենտրոնացեք անհաջողությունների և անախորժությունների վրա։ Փոխարենը վերլուծեք տեղի ունեցածը, եզրակացություն արեք և կենտրոնացեք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեք իրավիճակը փոխելու համար։

Մի վախեցեք պատասխանատվություն վերցնել ձեր որոշումների համար և դառնալ ձեր կյանքի ակտիվ մասնակիցը:

Հաճախ դա հնարավոր է միայն մասնագետի հետ թերապիայի միջոցով, քանի որ մտածողությունը և գիտակցությունը ձևավորվում են մանկության տարիներին: Այդ ժամանակ է, որ դրվում են ծնողների «Համբերատար եղիր», «Գլուխդ ցած պահիր, եղիր բոլորի նման», «Քո կարծիքը կարևոր չէ» և շատ այլ սցենարներ:

2) Զարգացնել հուզական ինտելեկտը

Զոհի դերից խուսափելու համար չափազանց կարևոր է սովորել հասկանալ և կառավարել սեփական զգացմունքները: Հետևաբար, հուզական ինտելեկտի հմտությունների զարգացումը, ինչպիսիք են ինքնագիտակցությունը, ինքնակարգավորումը և կարեկցանքը, կարող են օգնել ավելի լավ հասկանալ ոչ միայն ինքներդ ձեզ, այլև այլ մարդկանց: Զգացմունքային ինտելեկտի օգնությամբ դուք կսովորեք ավելի հանգիստ վերաբերվել իրավիճակներին, որոնց վրա չեք կարող ազդել կամ կառավարել։

Կարևոր է դիտարկել ձեր կարիքներն ու ցանկությունները, սովորել հարգել այլ մարդկանց սահմաններն ու ցանկությունները: Դուք կարող եք սկսել ամենապարզ վարժություններից՝ հույզերի օրագիր, կյանքի արժեքների և առաջնահերթությունների ցանկ: Ձեր զգացմունքներն ուսումնասիրելը և հիմնականները որոշելը հետաքրքիր զբաղմունք է, որը ձեզ կօգնի հաղթահարել դժվարությունները՝ առանց մանիպուլյացիայի և մանկական վերաբերմունքի:

3) Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ աջակցում են

Փորձեք շրջապատել ձեզ մարդկանցով, ովքեր աջակցում և հավատում են ձեզ: Մտերիմների կարծիքն ու աջակցությունը կարող են օգնել փոխել ձեր վերաբերմունքը սեփական անձի հանդեպ և օգնել դադարել շատ իրավիճակներում զոհ զգալ:

Պարբերաբար շփվեք և մտքերով ու զգացմունքներով կիսվեք ձեր մտերիմ մարդկանց հետ՝ նրանց կարծիքը ստանալու համար: Բացի այդ, դրսից նայելը երբեմն թույլ է տալիս բոլորովին այլ կերպ տեսնել իրավիճակն ու հնարավորությունները այնտեղ, որտեղ, թվում է, դրանք չկան:

Եթե չեք կարող ինքնուրույն հաղթահարել, մի հապաղեք օգնություն փնտրել հոգեբանից կամ հոգեթերապևտից:

Եվ միշտ հիշեք. զոհ լինելը կարող է որոշակի օգուտներ բերել տվյալ պահին, բայց երկարաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել բացասական հետևանքների ինչպես մեզ, այնպես էլ այլ մարդկանց հետ մեր հարաբերությունների համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 890 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 427 անգամ
08.05.2024
Դիտվել է 224 անգամ
09.05.2024
Դիտվել է 222 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster