Երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերոջ՝ ռեփեր և պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, որից բաժանման մասին հայտարարել էր այս տարվա մայիսին։ Ընկերը Շերից փոքր է 40 տարով։
77-ամյա երգչուհին և 37-ամյա ռեփերն ընթրել են Բևերլի Հիլզի Funke ռեստորանում ընկերների, այդ թվում՝ Քայլի Ջեների նախկին ընկերոջ՝ Թայգայի հետ։
Շերի և Ալեքսանդր Էդվարդսի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2022 թվականի սեպտեմբերին։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին համացանցում հայտնվեցին պրոդյուսերի հետ նրա նշանադրության մասին լուրեր այն բանից հետո, երբ երգչուհուն հանրության առաջ նկատեցին մատնե մատին մեծ մատանիով:
Սակայն ավելի ուշ ինսայդերները հերքեցին այս լուրերը՝ ասելով, որ մատանին պարզապես նվեր է։
Շերը նախկինում էլ է հարաբերություններ ունեցել երիտասարդ տղամարդկանց հետ: Օրինակ՝ երգչուհին իր կարիերայի հենց սկզբում հանդիպել է Թոմ Քրուզի հետ՝ այն ժամանակ վերջինս 23 տարեկան էր, իսկ ինքը՝ 38։ Նրա նախկին ընկերներից են նաև կիթառահար Ռիչի Սամբորան, ով իրենից փոքր է 13 տարով, և սցենարիստ ու Marvel կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը. նա Շերից փոքր էր 12 տարով (մահացավ անցյալ տարվա օգոստոսին՝ 65 տարեկան հասակում):
15-07-2025 12:42 Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36 44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38 Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52 «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-07-2025 01:49 Քեմերոն Դիասը և Ստելլա Մաքքարթնին Հեմփթոնսում հավաքել են իրենց հարահայտ ընկերներին՝ նշելու դիզայների և դերասանուհու գինու ապրանքանիշի՝ Avaline x Stella McCartney-ի համագործակցության մեկնարկը: Երեկույթին ներկա էին Դրյու Բերիմորը, Էմմա Ռոբերտսը, Ալեքսանդրա Դադարիոն, Avaline-ի համահիմնադիր Քեթրին Փաուերը, հեռուստահաղորդավար Էնդի Քոհենը, նկարիչ Ջեֆ Քունսը և այլք: