Քիմ Քարդաշյանը, իր մոր՝ Քրիս Ջենների հետ միասին, ով պլաստիկ վիրահատություններից հետո «ավելի երիտասարդ տեսք ունի», նկարահանվել է իր Skims ներքնազգեստի ապրանքանիշի նոր գովազդային արշավում։
Լողազգեստների և ջրային աքսեսուարների հավաքածուն ստեղծվել է Roberto Cavalli նորաձևության տան հետ համագործակցությամբ: Նորաձևության լուսանկարիչ Նադյա Լի Քոհենի օբյեկտիվի առջև մայր ու աղջիկ կեցվածք են ընդունել 80-ականների գեղագիտությունից ոգեշնչված կերպարներով՝ կենդանական և ծաղկային նախշերով, ռետրո գլխակապերով, պարեոներով, կապրի տաբատներով, զանգվածեղ զարդերով և դարաշրջանին համապատասխանող սանրվածքներով:
Երկրպագուները ֆոտոշարքին տարբեր կերպ են արձագանքում. ոմանք հիանում են ընդհանուր մթնոլորտով և նրանով, թե որքան ներդաշնակ է Քարդաշյան ընտանիքը տեղավորվում ընտրված ոճի մեջ, մինչդեռ մյուսները լուսանկարները համարում են չափազանց սկանդալային։
«Սա նման է 70-ականների տենդային երազի», - գրել են մեկնաբանները։ Շատերը նշել են այն զգալի ռետուշը, որի շնորհիվ 69-ամյա Քրիսը և 44-ամյա Քիմը գրեթե նույնական են թվում։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քիմն իր հարազատներին ներգրավում է Skims-ի համար նկարահանումներին։ Անցյալ տարի նրա քույրը՝ Քորթնին, նկարահանվել է Dolce & Gabbana-ի հետ համատեղ ստեղծված ապրանքանիշի գովազդային արշավում։
18-07-2026 10:51 2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
18-07-2026 10:43 Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
18-07-2026 09:55 Իռլանդացի «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Բրենդա Ֆրիքերը ով խաղացել էր «Տանը մենակ 2» ֆիլմում, մահացել է 81 տարեկան հասակում:
18-07-2026 04:00 Չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա կատարած իր առաջին ուղևորության ժամանակ Մեգան Մարքլը իրեն «նվաստացած» և «չափազանց տխուր» է զգացել, հաղորդում է People ամսագիրը՝ հղում անելով դքսուհու մտերիմներին: Հրատարակության համաձայն՝ նա պլանավորել էր հանրությանը ներկայանալ ամուսնու և երեխաների հետ, սակայն վերջին տարիներին թագավորական ընտանիքում շարունակվող սկանդալները, ի վերջո, խանգարեցին դրան:
17-07-2026 10:45 Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։