|
Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց
16.07.2026
Շատ կանայք հսկայական ջանքեր են գործադրում ցանկալի և գրավիչ լինելու համար: «Միակ»-ի ուշադրությունը գրավելու համար նրանք կիրառում են համալիր մոտեցում՝ դիմահարդարում, խնամք և հագուստ. այս ամենը նրանց գեղեցիկ է դարձնում, բայց միայն տեսողականորեն:
Իսկ տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով: Եթե ցանկանում եք գրավել մեկին ենթագիտակցական մակարդակում՝ ստիպելով նրան անընդհատ մտածել ձեր մասին, մի մոռացեք ընտրել յուրահատուկ բույր. մարդու ընդհանուր տպավորությունը ձևավորվում է ոչ միայն նրա հագուստով, այլև ճանաչելի բույրով:
Անկախ նրանից, թե որքան գեղեցիկ է ձեր դիմահարդարումը կամ որքան թանկ է պայուսակը, եթե սխալ օծանելիք եք օգտագործում, ձեզ արագ կմոռանան։ Ահա թե ինչու օծանելիքի ընտրությունը պահանջում է հատուկ ուշադրություն։ Ներկայացնում ենք, թե կանացի որ օծանելիքներն են տղամարդկանց ամենաշատը դուր գալիս. պատրաստվեք գրոհել գեղեցկության խանութները։

Irish Mirror-ի տվյալներով՝ հարցվածների 85%-ը (4000 մարդուց) միաձայն կանանց համար ամենագրավիչը համարել է ծաղկային բույրը։ Տղամարդիկ այս բույրը համարում են իսկական աֆրոդիզիակ։
Երկրորդ տեղում են պայծառ, քաղցր բույրերը: Շաքարե բամբակը, շոկոլադը և այլ էքստրակտներ տղամարդկանց մոտ առաջացնում են իսկական, բնազդային էյֆորիա. հարցվածների 81%-ին դուր են եկել այս երանգները:
Մրգային բույրերը զբաղեցրել են երրորդ տեղը։ Տղամարդկանց 78%-ը նշել է, որ թարմ, մրգային բույրը ամենասեքսուալ բանն է, որով կինը կարող է գրավել իրենց։
Հարցման որոշ մասնակիցներ նշել են վանիլային (տղամարդկանց 73%-ը այն անվանել է իրենց սիրելի կանացի բույրը) և ցիտրուսային բույրերը, որոնք սիրվել են հարցվածների 69%-ի կողմից։

Հարցմանը մասնակցել են նաև կանայք: Հարցվածների ավելի քան 85%-ը նշել է, որ իրենց սիրելի տղամարդկային բույրը փայտայինն է՝ մշկային երնգներով: Պատասխանողների 72%-ը նախընտրել է սանդալենու բույրերը: Կանանց 64%-ը նշել է կախվածություն առաջացնող ծխախոտի բույրերը, իսկ 57%-ը, ինչպես տղամարդիկ, առանձնացրել է ցիտրուսային և ռեհանի բույրերը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 56 անգամ
Читать на русском
|