Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլ 17-23-ը 2023 թ

17.04.2023

Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները չափազանց խելամիտ կլինեն, փորձեք օգտագործել այս հատկությունը կարևոր որոշումներ կայացնելու համար։ Կկարողանաք իրականացնել կրեատիվ գաղափարներ՝ արեք մի բան, որը կզարդարի ձեր տունը և հարմարավետության շունչ կհաղորդի դրան: Պետք չէ կոնֆլիկտների մեջ մտնել, բամբասել, ինտրիգներ հյուսել կամ եսասիրություն դրսևորել, որպեսզի չծանրաբեռնեք ձեր կարման։


Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Խոյ

Այս շաբաթ Խոյերի բազմաթիվ գաղափարներ ու ձեռնարկումներ կգնահատվեն և լավ շահույթ կբերեն։ Ճիշտ է, հնարավոր են սովորական ապրելակերպի խախտումներ։ Պատրաստ եղեք վերջին պահին պլանները փոխելուն: Ընդ որում՝ ցանկացած փոփոխություն օգտակար կլինի' ամեն ինչ դեպի լավը կընթանա: Անձնական կյանքում կտիրի ներդաշնակություն։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Ցուլ

Շատ Ցուլերի համար սա բավականին երկիմաստ շրջան է։ Փորձեք ժամանակ չկորցնել վեճերի և դատարկ խոսակցությունների վրա։ Հիմա կարեւոր է աշխատանքում գերծանրաբեռնվածություն չստեղծել, շատ ավելի կարեւոր է առողջական վիճակը։ Եթե օգնություն են խնդրում, մի մերժեք, բայց ձեր ուսերին մի վերցրեք ուրիշի խնդիրների բեռը։ Ուրբաթ օրը հավանական են հետաքրքիր հանդիպումներ և ժամադրություններ: Կիրակին նախընտրելի է անցկացնել սիրելիների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակները կլինեն շատ հավաքված ու նպատակասլաց։ Գալիս է մի կարևոր շրջան, որը թույլ է կտալ մասնագիտորեն բացահայտել ինքներդ ձեզ։ Մի վատնեք ձեր էներգիան մանրուքների վրա, շատ ժամանակ մի ծախսեք սոցիալական ցանցերում։ Խուսափեք ընտանեկան կոնֆլիկտներից և բախումներից: Գտնելով մտքի խաղաղություն և մոռանալով կասկածամտության մասին՝ դուք ձեզ վստահ կզգաք։ Հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից դուրս կամ ընտանիքով այցելեք զբոսայգի:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Խեցգետին

Խեցգետնների համար շաբաթը կլինի կասկածներով լի, այնպես որ թույլ մի տվեք, որ ձեր զգացմունքներն առաջնորդեն ձեզ։ Երկուշաբթին հարմար է ճամփորդությունների և գործուղումների համար։ Երեքշաբթի խուսափեք ղեկավարության հետ վեճերի մեջ մտնելուց։ Անձնական կյանքում ամեն ինչ ներդաշնակ կզարգանա։ Ֆինանսական վիճակը նույնպես անհանգստություն չի առաջացնի։ Հանգստյան օրերը լավ տրամադրություն են խոստանում, եթե այն անցկացնեք սիրելիների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Առյուծ

Վերջապես Առյուծների մոտ ամեն ինչ լավ կընթանա, եւ դուք կմոտենաք ձեր նվիրական նպատակին։ Կզգաք մտերիմների ըմբռնումն ու աջակցությունը։ Աշխատանքը ծանրաբեռնված կլինի, բայց լավ շահույթ կբերի։ Այնուամենայնիվ, մի մոռացեք հանգստի և անձնական կյանքի մասին։ Հանգստյան օրերին առաջին պլան կգան կենցաղային և ընտանեկան գործերը և, անկասկած, հաճելի կլինեն: Դուք կարող եք ընկղմվել խաղաղության և հարմարավետության մթնոլորտի մեջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Կույս

Այս շաբաթ ակտիվությունն ու լավատեսությունը Կույսերին թույլ կտան հասնել ցանկալի հաջողությունների։ Երկուշաբթի օրն ավելի լավ է խուսափել ղեկավարության լրացուցիչ ուշադրությունից, հակառակ դեպքում ձեզ կարող են ոչ այնքան հաճելի հանձնարարություն տալ։ Այնուամենայնիվ, դուք փայլուն կերպով գլուխ կհանեք ցանկացած առաջադրանքից։ Ֆինանսական դրությունը կամրապնդվի։ Կիրակի օրը գուցե հարկ լինի անկեղծորեն քննարկել ընթացիկ ընտանեկան խնդիրները։ Ուշադիր եղեք ձեր զուգընկերոջ խոսքերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Կշեռք

Կշեռքների մեծամասնության համար բարենպաստ շրջան է: Առանց մեծ կասկածի, կյանքի կոչեք ձեր ծրագրերն ու գաղափարները: Բախտը ձեր կողքին կլինի: Շատերին սպասվում են մեծ շահույթ և լավ գործարքներ: Չարժե երկար մտածել և տատանվել՝ գործելու ժամանակն է։ Իրավիճակը կնպաստի անձնական կյանքում լուրջ որոշումների ընդունմանը, որոնք շատ բան կփոխեն դեպի լավը։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Կարիճ

Կարիճների համար վատ շաբաթ չէ. երկուշաբթի օրը նպաստավոր կլինի աշխատանքային պարտականությունների հստակ կատարման համար։ Գործերը կավելանան, բայց կարող եք ակնկալել լավ ֆինանսական փոխհատուցում։ Ցանկալի է երեքշաբթին օգտագործել մոտ ապագայի պլանները ու խնդիրները լրջորեն քննարկելու համար։ Ուրբաթը նախընտրելի է ծախսել անձնական գործերի և ռոմանտիկ ժամադրության վրա։ Շաբաթ օրը բեղմնավոր կինի շփումը ընկերների հետ։ Կիրակին լավ օր է գնումներ կատարելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ նվազագույն ջանքերով կկարողանան փոխել իրենց կյանքը դեպի լավը։ Ժամանակն է մտածել կարիերայում առաջընթացի մասին։ Դուք հեշտությամբ կցուցաբերեք ձեր տաղանդներն ու կրեատիվ գաղափարները։ Պարզապես մի շեղվեք մանրուքներից: Ձեր նախագծերը պահանջված կլինեն, ինչը թույլ կտա էլ ավելի մեծ եռանդով աշխատել։ Անձնական կյանքը հագեցած կլինի զգացմունքներով և ռոմանտիկայով։ Հնարավոր է, որ դուք լսեք սիրո բուռն խոստովանություն։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Այծեղջյուր

Ժամանակաշրջանը բավականին կայուն է և ներդաշնակ։ Սակայն երեքշաբթի օրն Այծեղջյուրներին կարող է այցելել մելամաղձոտ ու վատ տրամադրություն։ Մի ենթարկվեք էմոցիոնալ սադրանքներին, շուտով իրավիճակը կկայունանա։ Հինգշաբթի օրը զգույշ եղեք ֆինանսական գործարքների հետ, հատկապես, եթե դրանք առաջարկվում են նոր գործընկերների կողմից։ Փորձեք աչքաթող չանել նույնիսկ աննշան մանրամասները։ Հանգստյան օրերը լավագույնն են ձեզ համար: Հարմար ժամանակ է գնումներ կատարելու համար՝ գոհացրեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին նորաոճ նոր հագուստով:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ. Ջրհոս

Այս շաբաթ աշխատեք լինել հանգիստ և շրջահայաց, թույլ մի տվեք ձեզ արկածախնդրության մեջ ներքաշել։ Ձեր որոշ գաղափարներ և նախաձեռնություններ աջակցություն կստանան շրջապատի կողմից: Հավանաբար Ջրհոսները կստանան շահույթ խոստացող կարևոր տեղեկատվություն։ Չորեքշաբթի օրը չպետք է լուրջ որոշումներ կայացնեք, անցանկալի են նաև գործնական հանդիպումներ ու բանակցություններ պլանավորելը։ Շաբաթվա երկրորդ կեսը հատկացրեք հանգստին և ընտանիքին։ Գնեք ինչ-որ բան, որն անհրաժեշտ է տան համար, և ձեր տրամադրությունը կլավանա:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլ 17-23-ը 2023 թ․ Ձկներ

Բախտը պատրաստ է ժպտալ Ձկներին. բաց մի թողեք այս պահը: Այս շաբաթ է, որ դուք կկարողանաք ուրվագծել նոր սահմաններ, մշակել երկարաժամկետ ծրագրեր և գտնել հուսալի գործընկերներ: Բայց դուք չեք կարող կուրորեն հետևել ձեր ցանկություններին, դրանք կարող են հանգեցնել փակուղու: Ուստի, մի ենթարկվեք գայթակղություններին, որոնք ձեզ համար դարան են պատրաստել։ Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան լրացուցիչ եկամտի աղբյուր գտնել։ Հանգստյան օրերը կուրախացնեն լավ նորություններով:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1593 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 596 անգամ
15.05.2024
Դիտվել է 148 անգամ
17.05.2024
Դիտվել է 61 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster