Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 ամենատարածված սխալները սեքսի ժամանակ

10.02.2023

Ինտիմ հարաբերությունները նվիրական զգացումներ են հաղորդում զույգերին։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ ցանկալի հունով կամ հարթ է ընթանում։ Հաճախ հենց ինքներս ենք լինում ձախողման պատճառը՝ առանց գիտակցելու դա։ Կանդրադառնանք 5 ամենատարածված սխալներին, որոնք հաճախ են ի հայտ գալիս սեքսի ժամանակ։

Չափազանց շատ բառեր կամ համառ լռություն: Երկու ծայրահեղություններն էլ դժվարացնում են կենտրոնանալ գործընթացը վայելելու վրա: Եթե իսկապես ուզում եք խոսել, միգուցե պետք է տեղափոխվեք դեպի բազմոցը և փոխանակեք աշխարհի ու անձնական նորությունները, և միայն դրանից հետո վերադառնաք հարմարավետ անկողին:

Մյուս կողմից, եթե շփվելու և պատասխանելու ցանկություն չկա, ներառյալ ինտիմ ոլորտին և բուն սեքսի գործընթացին վերաբերող հարցերին, ապա իմաստ ունի մտածել. գուցե ավելի լավ է այս մարդու հետ ընդհանրապես ընդհատե՞լ հարաբերությունները։

Լրացուցիչ մանրամասներ նախորդ զուգընկերների մասին: Բոլորը սիրում են ճշմարտությունը (կամ, ամեն դեպքում, նրանք պատրաստակամորեն հայտարարում են այդ մասին), բայց ոչ ոք չի ցանկանում մանրամասն իմանալ, թե ինչպես և ինչ է կատարվել նախորդ զուգընկերների հետ։

600x400

Նույնիսկ եթե անգամ հնչել է «Ինձնից առաջ ընկեր ունեցե՞լ ես» հարցը, ավելի լավ է դրան հնարավորինս կարճ և չեզոք պատասխանել։ Իսկ մարդու կարողությունները համեմատել իր նախորդի հետ ուղղակի տգեղ է՝ թող երկու հոգի լինեն անկողնում, եթե սկզբում երկու հոգի են հայտնվել այնտեղ։ Թող անցյալի ստվերները սպասեն ուրիշ տեղ։

Կեղծ օրգազմ։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ անահաջող սեքսն ավարտելու ցանկությունը, զուգընկերոջը վիրավորել չցանկանալը, ում հետ հնարավոր չէ հասնել գագաթնակետին, կամ այլ գործոններ, որոնք խանգարեցին այս անգամ: Ոչ ոք պարտավոր չէ բոլոր մանրամասները գցել զուգընկերոջ վրա (օրինակ, աղջիկը շարունակում է սիրել իր նախկին ընկերոջը, և իր ներկայիս ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալու ընթացքում նորից սկսել է ափսոսալ բաժանման համար), բայց չարժե նաև ձևացնել, թե ամեն ինչ լավ է։

600x400

Եթե թվում է, որ ժամանակն է դադարեցնել այս ոչ ամենագեղեցիկ գործընթացը, ապա, հավանաբար, դա թվացյալ չէ: Եվ արժե դա անել ամենայն նրբությամբ։ Տարրական էթիկայի նկատառումներից ելնելով, դուք պետք է փորձեք օգնել ձեր զուգընկերոջը օրգազմի հասնել և ավարտին հասցնել սեքս-գործընթացը: Եվ հետո հասկանալ լիցքաթափվելու սեփական անկարողության պատճառները. սեքսուալությունը բոլորի համար տարբեր է: Անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել հոգեբանի, եթե սա հաճախակի անձնական խնդիր է և ձեզ ստիպում է անհանգստանալ և նյարդայնանալ։

«Ոչ» ասելու անկարողությունը։ Մեզ կարող է թվալ, որ զուգընկերն ավելի քիչ կսիրի, եթե մենք հրաժարվենք սեքսի այս կամ ձևից, տարբեր աստիճանի ֆանտազիաներից, կամ, ընդհանրապես, մտերմությունից (օրինակ՝ իրական գլխացավի պատճառով)։

600x400

Սեքսը չորս ձեռքի խաղ է, որը հիմնված է վստահության վրա։ Եթե ինչ-որ բան չես ուզում անել, ավելի լավ է դա չանես։ Բայց եթե պարզվում է, որ զուգընկերը դժգոհ է, սա առիթ է մտածելու, թե արդյոք անհրաժե՞շտ է նման շուտ վիրավորվող զուգընկեր ունենալ ընդհանրապես։

Ամեն ինչ միանգամից ստանալու ցանկություն: Որոշ մարդկանց համար դժվար է ամբողջությամբ բացվել նույնիսկ հարյուրերորդ առաջին ժամադրության ժամանակ, իսկ մյուսները հեշտությամբ գնում են ցանկացած փորձարկման առաջին ինտիմ հանդիպման ժամանակ: Երկու տարբերակներն էլ բնական են, բայց դեռ չարժե հեռու վանել չափազանց դանդաղ զուգընկերոջը:

600x400

Գուցե նա ցանկանում է հենց ձեզ հետ ընկալել հաճույքի անհայտ գագաթները։ Կամ գուցե դա նրա տարբերակը չէ կամ՝ ձերը: Ամեն դեպքում, ամեն ինչ միանգամից պահանջելն ուղղակի անմարություն է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1645 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ հարաբերությունները խաղ են «մեկ դարպասի վրա»․ դրանք կընդհատվեն, եթե չուղղվեն

09.05.2024
Լիարժեք առողջ հարաբերությունները երբեք չեն ստիպի կասկածել ինքներդ ձեզ, տառապել թերարժեքության և նույնիսկ միայնության զգացումներով՝ չնայած մշտական զուգընկեր ունենալուն:

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 681 անգամ
15.05.2024
Դիտվել է 197 անգամ
17.05.2024
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster