Ժպիտն օգնում է որոշումներ կայացնելիս
15.05.2012
Հետազոտությունները ցույց են տվել, որ դրական էմոցիաների ազդեցությունը շատ մեծ է լինում որոշումների վրա: Դրական էմոցիաները, որոնք արտահայտվում են ժպիտով, օգնում են մարդկանց ավելի լայն նայել հարցերին: Այսպիսով, ժպտացող զրուցակիցը, ժպտացող երեխաների նկարը աշխատանքային սեղանին կօգնեն Ձեզ օրն ավելի արդյունավետ կազմակերպել:
Փորձագետները հետազոտություն են կատարել մի շարք ուսանողների օգնությամբ: Խնդրել են հիշել իրենց կյանքից և լավ պահեր, և վատ: Երբ նրանց դեմքին ժպիտ է հայտնվել, ավելի հեշտ է եղել աշխատել:
Հիշեք, որ դրական զգացողությունները խթան են օրգանիզմի համար, կարծես կատարած աշխատանքի պարգևատրում: Իսկ ահա վատ զգացողությունները էներգիայի կորստի աղբյուր են: Անընդհատ վատ տրամադրվելով՝ կորցնում եք այն դրական էներգիան, որը կարող է Ձեզ ուրիշ հարցերում պետք գալ:
Մասնագետները խորհուրդ են տալիս շրջապատվել այնպիսի իրերով, որոնք դրական էմոցիաներ կպարգևեն և ժպիտ կառաջացնեն: Դիտվել է 3616 անգամ
|