Հայտնի են 2023 թվականի նորաձև սանրվածքները
07.12.2022
Ծանոթանանք 2023 թվականի սանրվածքների հիմնական միտումներին։
2023-ի հիմնական թրենդները լինելու են «բոբը» և «ճակաթին թափվող խոպոպներերը»:
Ամենահետաքրքիր սանրվածքներն արդեն ձեռք են բերել իրենց անսովոր անունները, ուստի առանց բառարանի, ինչպես ասում են, դուք չեք կարող դա այստեղ պարզել:


Կլավիկատ. երկարավուն բոբ` մինչև ուսերը: Գեղեցիկ և նրբագեղ տարբերակ՝ վերջապես ճյուղավորված ծայրերից ազատվելու համար։

Քառակուսի բոբը Բիկինի-Բոտոմի մասին մուլտի հերոսը չէ, այլ խիստ գծված սահմաններով սանրվածք։ Հատկապես հարմար է խիտ մազեր ունեցողների համար։

Ճակատին թափվող խոպոպների պարագայում ամեն ինչ ավելի պարզ է, դրանց մենք գործնականում քաջածանոթ ենք դեռ մանկուց՝ և՛ կարճացված, և՛ ասիմետրիկ, և՛ ծոպեր, և՛ աչքերի վրա ընկնող: Վերջինս, ի դեպ, անհանգստություն է առաջացնում ակնաբույժների շրջանում՝ չափից դուրս փակում է տեսադաշտը։



Պահանջված կլինեն նաև «պոչով» սանրվածքները։ Այսպիսով, բիքսին բոբի և փիքսիի «երեխան» է, ծոծրակի շրջանում մի փոքր երկարացումով սանրվածք:


Ժամանակին մալլեթը ռոքերներին բնորոշ ոճն էր, իսկ այժմ՝ ընդունված հանրահայտ հոլիվուդյան դերասանուհիների կողմից: Առջևում դա մի տեսակ յուրահատուկ «գլխարկ» է, իսկ հետևից՝ մազերի փունջ։

Գալիք տարվա ամենաարտասովոր թրենդը մեդուզայի սանրվածքն է։ Ենթադրում է հակադրությունների խաղ՝ այտոսկրերի մոտ կարճ կտրվածք և երկար ուղիղ մազեր: Միայն մի քանի ընտրյալներ են խիզախում նման փորձի. բլոգերները՝ հանուն լայքերի, Նիկոլ Քիդմանը՝ հանուն ֆոտոշարքի, թոփ մոդել Ջոան Սմոլսը՝ հանուն կարմիր գորգին տպավորիչ տեսք ունենալու:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1533 անգամ
Читать на русском
|