Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

White Grape. ամառային թրենդ, որի մասին դեռ ոչ բոլորը գիտեն

09.07.2025

Շատերն արդեն գիտեն, որ նուրբ վարդագույնի և կրեմագույնի հետ մեկտեղ այսօր նորաձև են նաև սառցե երկրագույնը և նարնջագույնը։ Այնուամենայնիվ, նորաձևության վերլուծաբանները նշել են ևս մեկ նորաձև երանգ, որը դրանց ոչիչով չի զիջում։

Ամառը, ինչպես նորաձևությունը, սիրում է կրկնվել։ Ամեն սեզոն մեզ անընդհատ առաջարկում է նույն երանգները, որոնք հուլիսի կեսերին սկսում են մի փոքր ձանձրալի թվալ։ Կրեմագույն դեղինը, մեղմ վարդագույնը, հարուստ բորդո գույնը և կարմիրի տարբեր երանգները վաղուց արդեն արմատավորված են ամառային զգեստապահարանում՝ որպես ինքնըստինքյան ակնհայտ մի բան։ Դրանք դեռևս արդիական են, բայց այս տարի, կարծես, մենք ուզում ենք ավելի թարմ մի բան։ Օրինակ՝ մի գույն, որը դեռ բավականաչափ չենք հասցրել ուսունասիրել, բայց որը միևնույն ժամանակ հեշտությամբ կտեղավորվի առօրյա գունապնակի մեջ և մի փոքր անակնկալ կհաղորդի կերպարին։ Եվ մենք ունենք այդպիսի երանգ՝ բաց կանաչը, կամ, ըստ Pantone-ի` white grape–ը։

600x400

Այս խամրած, մեղմ կանաչը հիշեցնում է ինչ-որ զով, թեթև և նրբագեղ բան։ Այն շողշողուն կամ ճչան չէ, բայց միևնույն ժամանակ նկատելի է։ Ահա թե ինչու է այս երանգն այդքան բազմակողմանի թվում։ Այն աշխատում է և՛ որպես առանձին շեշտադրում, և՛ որպես ավելի պայծառ մանրամասների ֆոն։ Այն հատկապես հետաքրքիր է թվում կարմիրի, փոշե–վարդագույնի և կրեմագույնի ու բեժի նման հիմնական երանգների հետ միասին։ Տպավորությունն այնպիսին է, կարծես դուք նոր եք վերադարձել խաղողի այգուց, որտեղ ամբողջ օրն անցկացրել եք տեռասում՝ մի բաժակ սպիտակ գինի խմելով և լսելով տերևների շրշյունը։

600x400600x400

Բաց կանաչը սովորաբար հեշտությամբ ասոցացվում է հանգիստ և գեղագիտական ինչ-որ բանի հետ: Այն, կարծես, ստեղծվել է հատուկ ամառային զգեստապահարանի համար. ոչ այնքան մուգ, որ ծանր թվա, և ոչ այնքան պայծառ, որ ձանձրալի դառնա: Միևնույն ժամանակ, այն կարելի է կրել և՛ քաղաքում, և՛ լողափում: Այն սազում է բոլորին և համադրվում է ամեն ինչի հետ:

600x400

Այս երանգն արդեն հայտնվել է բազմաթիվ դիզայներների նորաձևության ցուցադրությունների հավաքածուներում։ Ոմանք դրանով փորձարկումներ են անում կոստյումների և բաճկոնների հետ, ոմանք՝ մետաքսե զգեստների և հոսող գործվածքների, ոմանք՝ փափուկ բամբակյա ջերսիից պատրաստված տրիկոտաժե հավաքածուների վրա։ Եվ այս ամենը նույնքան նորաձև տեսք ունի։ Նույնիսկ, եթե դուք պատրաստ չեք ամբողջությամբ՝ գլխից մինչև ոտքերը, ընկղմվել այս գույնի մեջ, մեկ մանրուքը բավարար է, օրինակ՝ վերնաշապիկը կամ կարդիգանը։ Սա արդեն կթարմացնի սովորական կերպարը և նորաձև թեթևություն կհաղորդի։

600x400

Բացի այդ, բաց կանաչը լավ է համադրվում ցանկացած հյուսվածքի հետ: Այն կարող է նուրբ լինել մետաքսի և կամբրիկի մեջ, հարմարավետ տեսք ունենալ բամբակի և ջերսիի մեջ, իսկ ատլասի կամ կտավի մեջ՝ իսկապես էլեգանտ է: Այն կարող է ներկայացվել ինչպես հանգիստ կիմոնոյի, այնպես էլ կառուցվածքային բաճկոնի տեսքով: Նույնիսկ այս գույնի պարզ կանաչ մարզաշապիկը դառնում է ոչ միայն հիմնական իր, այլև ոճային դետալ, որը անպայման ուշադրություն կգրավի:

600x400300x400

Լավ լուրն այն է, որ ամառը դեռ չի ավարտվել, և առջևում գրեթե երկու ամիս կա՝ ինչ-որ նոր բան փորձելու համար: Սպիտակ խաղողի երանգը հենց այն դեպքն է, երբ նորույթը քաջություն չի պահանջում: Այն հանգիստ և վստահորեն կտեղավորվի ցանկացած զգեստապահարանում՝ ավելացնելով նորաձև թարմության մի կաթիլ: Այսպիսով, եթե ձեր հոգին փոփոխություն է խնդրում, բայց չեք ցանկանում չափազանց արմատական փորձարկումներ անել՝ սկսեք White Grape –ից: Եվ, հնարավոր է, այն դառնա այս ամռան ձեր գլխավոր գույնը:

300x400300x400

300x400

300x400

300x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4397 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 377 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster