Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

5 պարզ միջոց՝ մազերն ավելի խիտ դարձնելու համար

09.06.2022

Մազերին ավելի մեծ խտություն կարելի է հաղորդել ճիշտ խնամքով, կտրվածքով, ներկելով և հարդարելով:

Կարևոր է հասկանալ, որ անհնար է փոխել մազերի կառուցվածքը. եթե ձեր մազերը բարակ են բնությունից, ապա ոչ մի շամպուն կամ հրաշք շիճուկ դրանք աներևակայելի հաստ չեն դարձնի։ Այլ հարց է, որ որոշ սխալներ կարող են հանգեցնել մազերի վիճակի վատթարացման, միաժամանակ, այո, ժամանակին ձեռնարկված միջոցները կարող են զգալիորեն բարելավել իրավիճակը։

Ոճաբանները պատմել են պատշաճ խնամքի, կտրվածքի ու սանրվածքի մասին, որոնց դեպքում մազերն ավելի խիտ կարող են երևալ։

Օգտագործեք սկրաբ

600x400

Գլխի ճիշտ մաքրումը մազերի ավելի ակտիվ աճի գրավականն է: Ամսական 1-2 անգամ օգտագործեք խորը մաքրող շամպուններ կամ գլխամաշկի սկրաբներ։ Լավ մաքրված գլխի մաշկն ավելի լավ է պահում ծավալը, իսկ արմատների մասում մազերն ավելի խիտ են թվում: Նաեւ մատակարարվում է անհրաժեշտ քանակությամբ թթվածին, մազերն ավելի արագ են աճում։

Մգացրեք արմատները

600x400

Եթե ներկելիս արմատները մի փոքր մգացնեք (կարող եք նույնիսկ կես տոնով, և այս տարբերակն այժմ հատկապես հայտնի է աստղերի շրջանում) կամ ընտրեք ընդգծումներով ներկելու տեխնիկա (ընդգծելով առանձին փնջեր), ապա տեսողականորեն մազերն ավելի խիտ տեսք կունենան: Նման տարբերակները հատկապես տպավորիչ են թվում թեթևակի գանգրացված մազերի պարագայում. տարբեր երանգներն արևի տակ միաձուլվում են ՝ ստեղծելով ծավալային տպավորություն:

Մազերի բազմաշերտ կտրվածք

600x400

Կատարյալ կլինի ներքին շերտերով բազմաշերտ կտրվածքը՝ այն ծավալ կհաղորդի ցանկալի հատվածներին։ Միջին մազերի համար այժմ արդիական է բիքսին՝ պիքսիի և բոբի համատեղումը՝ ծոծրակի հատվածում երկար մազափնջով:

Դիմային մազափունջ

600x400

Դիմային մազափունջը (չոլկա) նույնպես երևակայկան հնարքներ է գործում՝ համենայն դեպս սա առաջին բանն է, որ տեսնում են դեմքիդ նայելիս (եթե, իհարկե, այն կա)։ Իհարկե որքան հաստ է դիմային մազափունջը, այնքան լավ, բայց այստեղ անհավասար բանավեճի մեջ ենք հայտնվում նորաձևության հետ. ուղիղ, խիտ տարբերակներն այլևս նորաձև չեն, փոխարենը ծոպերը (նույն ինքը՝ «վարագույրը») և, նույնիսկ, տարբեր երկարությամբ կրտված մազերով դիմային փունջը՝ ընդունելի տարբերակներ են՝ և ոճային, և օգտակար:

Հարդարում՝ արմատների վրա շեշտադրմամբ

600x400

Արմատների շեշտադրմամբ հարդարումը նույնպես լավ տարբերակ է ցանկալի պատրանք ստեղծելու համար։ Սանրվածքների ստեղծման ժամանակ մի մոռացեք սթայլեր քսել ոչ միայն արմատներին, այլև մազերին՝ ողջ երկարությամբ. այդպիսով դրանք կպաշտպանեք հարդարիչներից գերտաքացումից, կստեղծեք ցանկալի սանրվածք:

Հուշում․ արմատների վրա շեշտադրումը կարելի է անել խոզանակի, սթայլերի կամ գզելու օգնությամբ, ընդ որում՝ վերջինս ավելի լավ է կատարել հատուկ սանրով։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7776 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2026
Դիտվել է 1309 անգամ
02.09.2026
Դիտվել է 375 անգամ
07.09.2026
Դիտվել է 346 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster