Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 28-ից ապրիլի 3-ը 2022 թ

28.03.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը. Խոյ

Ստեղծագործական և ինտելեկտուալ ակտիվության բարձրացում, գրելու, կարդալու, շփվելու ցանկություն: Հնարավոր են նոր հետաքրքիր հանդիպումներ կամ կարճ ճամփորդություններ։ Բարենպաստ շրջան է փաստաթղթերի ստորագրման, բանակցությունների, նոր գաղափարներ հնչեցնելու և ցանկացած ուղղությամբ ստեղծագործելու համար։ Ինտելեկտուալ ձգտումների և ինքնադրսևորման վրա կենտրոնանալը կարող է օգնել ձեզ մասնագիտական ոլորտում հասնել ավելի բարձր մակարդակների: Ապրիլի 1-ին ձեր նշանի նորալուսինը ձեզ համար նոր հորիզոններ կբացի, դրական փոփոխություններ կբերի։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Ցուլ

Դրական էմոցիաների ցանկացած դրսևորում փոխադարձ կլինի՝ ձեզ համար ուրախ են, ցանկանում են տեսնել ձեզ։ Մարդիկ ու իրավիճակները, որոնց կհանդիպեք առօրյա կյանքում, ներդաշնակ հոգեվիճակ կառաջացնեն։ Հանգամանքները բարենպաստ են ձեր հետաքրքրություններն առաջ տանելու, ֆինանսական հարցերը լուծելու, նոր աշխատանք գտնելու համար։ Բանակցությունները հարթ կանցնեն, համատեղ նախաձեռնությունները հաջող կլինեն։ Ակտիվ սոցիալական դիրքը կօգնի համախոհներին ներգրավել ստեղծագործական նախագծերի վրա աշխատելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Երկվորյակ

Ֆիզիկական ակտիվության, ինչ-որ նպատակների իրագործման շրջան է։ Հանգամանքները ձեր մեջ մրցակցային ոգի են արթնացնում, ուստի շատ բան ստացվում է։ Գիտակից, ակտիվ անհատականությունները կկարողանան ցանկալի տպավորություն թողնել ուրիշների վրա։ Շաբաթը բարենպաստ է պատասխանատու որոշումներ կայացնելու, կարդինալ փոփոխությունների համար՝ աշխատանք փոխելուց մինչև այլ երկիր տեղափոխվելու համար։ Ապրիլի 1-ին ձեր տիրակալ Մերկուրիի և Նոր լուսնի միացումը հարմար պայմաններ կստեղծի ձեր կյանքում նոր էջ սկսելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Խեցգետին

Ձեր տաղանդների ու կարողությունների, ձեռք բերած հմտությունների ցուցադրումը հաջող կլինի։ Ձեր նշանը կառավարվում է Լուսնի կողմից, ուստի Նոր Լուսինը կօգնի ձեզ անել այն, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում։ Փորձեք ապրիլի 1-ին կազմել գործողությունների ծրագիր, հայտարարեք, պատմեք ձեր կարիքների մասին. կգտնվեն գործընկերներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ մեկնարկ ունենալ: Առաջադրանքների, առօրյա խնդիրների ու գործերի մեծ մասը կլուծվի շաբաթվա երկրորդ կեսին։ Միաժամանակ զգույշ եղեք սուր առարկաների, կրակի հետ վարվելիս։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Առյուծ

Ձեր գործողությունները դառնում են հիմնականում իմպուլսիվ և ոչ միշտ մտածված: Կյանքը ստիպում է ձեզ լինել իրադարձությունների կենտրոնում, ինքնուրույն լուծել հարցերը, վերահսկողության տակ պահել բոլոր կարեւոր գործերը։ Սիրավեպի, ընտանեկան գործերի համար գործնականում ժամանակ չի լինի, քանի որ հարկ կլինի զբաղվել սոցիալական գործունեությամբ, բիզնեսի զարգացմամբ, ինչպես նաև կարիքավորներին օգնությամբ: Այս շրջանում հաճույք կստանաք ֆիզիկական աշխատանքից, ձեր մեջ արթնանում է մրցակցության ոգին։ Ջանքերն ապարդյուն չեն անցնի՝ ձեր կյանքը վճռականորեն կփոխվի դեպի լավը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Կույս

Այս ընթացքում առաջին պլան կմղվեն ձեր աշխատանքի, գործընկերների հետ կապված առօրյա գործերն ու պարտականությունները։ Դուք հավանաբար ամենահարմար մասնագետը կլինեք ձեր աշխատանքային ոլորտում, և ստիպված կլինեք զբաղվել կոլեկտիվ գործունեության կազմակերպմամբ, ընդհանրապես պլանավորմամբ։ Կարող եք լավ նորություններ ստանալ՝ կապված նոր աշխատանքի, կարիերայի հետ։ Ձեր ժողովրդականությունը աճում է, ճանաչում եք ձեռք բերում և, հնարավոր է, որ ֆինանսական վիճակը կբարելավվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Կշեռք

Ստեղծագործական նախագծերի բազմազանությունը, արտասովոր գաղափարները կարող են գրավել ձեր ուշադրությունը։ Այս օրերին զուգընկերոջ կամ դաշնակիցների հետ համատեղ աշխատանքը կհեշտացնի ձեր գործը, նույնիսկ, եթե այն հազիվ թե կարելի է հաճելի անվանել։ Նվիրական նպատակի ձգտելը, հուզմունքը, ձեր համարձակ ցանկությունները զարմացնում են ուրիշներին, ունեն հստակ ուղղություն, գործունեության ինչ-որ ոլորտում բեկման հասնելու կարողություն: Հավասարակշռությունը, սերն ու ներդաշնակությունը պահպանվում են միայն շարժման, ֆիզիկական ակտիվության, սոցիալական աշխատանքի ընթացում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Կարիճ

Կրքերի բռնկումը և ցանկությունների սրումը, ակտիվությունը հակառակ սեռի հետ հարաբերություններում, վառ իրադարձություններ են բերում առօրյա կյանք։ Էներգիան կարող է ուղղվել դեպի նյութական աշխարհ, ձեր բարեկեցությունը բարձրացնելու համար. արդյունքը ձեզ կբավարարի, թեև դրանց արագ սպասել չարժե։ Բախտն ուղեկցում է դրամական հարցերում, մասնագիտական գործերում, շատ իրավիճակների սրությունը վերանում է։ Հնարավորություն կա անձնական օգուտ քաղելու, արժեքավոր ու հիմնարար ինչ-որ բան ձեռք բերելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Աղեղնավոր

Ցանկացած տեղեկություն, որը կստանաք շաբաթվա ընթացքում, օգտակար կլինի հետագայում՝ օգնելով լուծել նյութական խնդիրները։ Շատ արդյունավետ ժամանակահատված է, հատկապես՝ երկարաժամկետ պլանավորման հարցերում։ Փողը, նյութական բարիքները մոտակա ժամանակաշրջանի ամենաարդիական թեմաներն են։ Անձնական հարաբերություններում հանգստություն է՝ փոխզիջումային լուծումներ են գտնվել։ Լավ ժամանակ է երեխաների և մտերիմների հետ փոխըմբռնման հասնելու համար։ Խորը վերափոխումների շրջան է, հնարավոր է կլինի հիմք ստեղծել ապագա հաջողությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Այծեղջյուր

Հաղորդակցության մեջ հումոր ու անհոգություն չի լինի, և նույնիսկ ամենաանցողիկ հանդիպումները լուրջ, հնարավոր է՝ երկարաժամկետ հեռանկարում օգտակար կլինեն: Սոցիալական շփումները, հասարակական գործերը կարևոր են, բայց ոչ այնքան ուրախալի: Եթե այս ընթացքում հնարավոր են հաճելի պահեր, ապա դրանք կարող են կապված լինել նոր պարտականությունների հետ։ Ամեն ինչ, ընդհանուր առմամբ, մի քիչ մռայլ է թվում, բայց կան նաև դրական հանգամանքներ։ Օրինակ, երկարատև անձնական հարաբերությունները կարող են վերածվել պաշտոնական միության կամ վերջապես կայունություն ձեռք բերեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը. Ջրհոս

Ժամանակն է սիրավեպի, սիրախաղի, որոշ թեթևության: Ազատության զգացումը, վստահությունը սիրելիի հետ հարաբերություններում, նպաստում են ներքին հավասարակշռություն գտնելուն։ Լավ ժամանակ է ինքնաճանաչման, ձեր զգացմունքների վերլուծության, հարազատների, գործընկերների հետ հարաբերությունների համար։ Ձեզ կարող են գրավել նրանք, ովքեր ձեզնից մեծ են և փորձառու։ Կա նոր գիտելիքներ ձեռք բերելու, լուրջ թեմաներ ուսումնասիրելու մեծ ցանկություն։ Հնարավոր են հանգամանքներ, որոնք ձեզանից պահանջում են բացառիկ վճռականություն, խստություն և հետևողականություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 28- ից ապրիլի 3-ը․ Ձկներ

Շրջապատողները գնահատում են ձեր յուրահատկությունը, ֆիզիկական գրավչությունը և անհատականության տարբեր կողմերը: Դուք հնարավորություն ունեք ներկայիս ոչ այնքան հարմար իրավիճակը ձեր օգտին շրջելու։ Տպավորիչ ժեստերով, ձեր հոգեկան ուժով և խորամանկությամբ հեշտությամբ կարող եք տպավորել ձեզ անհրաժեշտ մարդկանց: Այս ժամանակահատվածում դուք կարող եք և պետք է ավելի լավ հասկանաք ինքներդ ձեզ և ինքնակատարելագործման ուղիներ ուումնասիրեք: Գործընկերը և նրա դիրքը հասարակության մեջ մեծ դեր կխաղան անձնական նպատակներին հասնելու ձեր ցանկության մեջ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2706 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 281 անգամ
07.05.2024
Դիտվել է 234 անգամ
08.05.2024
Դիտվել է 216 անգամ
09.05.2024
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster