Կիվին համեղ և առողջարար միրգ է, որը համընդհանուր գնահատվում է իր թարմացնող ցիտրուսային համի և սննդային արժեքի համար: Կիվիի պտուղը կարելի է ավելացնել աղցանների մեջ կամ օգտագործել միսը մշակելիս՝ այն փափկացնելու համար։
Եթե պարզապես ցանկանում եք զուտ կիվի ուտել, ընտրեք հասած միրգ։ Եթե նախատեսում եք դրանք մի քանի օրից օգտագործել սննդի համար, ապա պետք է ոչ հասունացած պտուղներ գնել, որպեսզի հասունանան ձեր տանը։
Կախված նպատակներից՝ ուսումնասիրեք այն նշանները, որոնցով կարող եք որոշել կիվիի հասունության աստիճանը։ Այդ դեպքում դուք չեք կարող սխալվել և կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին այս համեղ և առողջարար մրգով:
1. Ուսումնասիրեք կեղևը: Գնահատեք պտղի կեղևի գույնը և կազմվածքը: Հասած կիվիի կեղևը պետք է լինի դարչնագույն և ծածկված նուրբ մազիկներով։ Անպայման ստուգեք, որ պտղի մակերեսին չլինեն ճզմվածքներ, մուգ կետեր, բորբոս և կնճիռներ։ Ճմրթված, կնճռոտ և բորբոսնած պտուղները գերհասուն են և սննդի համար ոչ պիտանի։
2. Թեթև սեղմեք պտղի մակերեսին։ Կիվին պահեք այնպես, որ այն լինի ձեր բթամատի և մնացած մատների միջև։ Բթամատով թեթև սեղմեք պտղի մակերեսին. վերջինս պետք է մի փոքր սեղմվի։ Հասած պտուղը պետք է փափուկ լինի, բայց ոչ շատ. եթե սեղմելիս ձեր մատի տակ ճզմվածք է առաջանում, ապա այդ միրգը գերհասուն է։
3. Կիվիից հոտ քաշեք։ Պտղի հասունությունը գնահատեք հոտով: Եթե պտուղը արձակում է թեթև և հաճելի ցիտրուսային բուրմունք, ապա այն հասուն է և կարելի է ուտել։ Եթե զգում եք սուր քաղցր հոտ, ապա հավանական է, որ միրգն արդեն գերհասունացել է:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։