Քիմ Քարդաշյանը նոր հանդերձանքով նմանվել է վարդագույն ֆլամինգոյի
03.11.2021
Օրերս հայտնի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Instagram-ում նոր գրառում է կատարել, որը գրավել է օգտատերերի ուշադրությունը։
Աստղը նոր ֆոտոշարքի է մասնակցել, որի համար շատ անսովոր հանդերձանք է փորձել։ Քիմ Քարդաշյանը տեսախցիկի առաջև հայտնվել է մի քանի վարդագույն կիպ կոստյումներով, իսկ դրանցից մեկը համալրել փետուրների տեսքով թիկնոցով, որը դարձել է օգտատերերի կատակների առարկա։ Շատերը նշել են, որ նմանատիպ կերպարում Քարդաշյանը նմանվել է վարդագույն ֆլամինգոյի։
Սակայն հետևորդներից շատերն անտարբեր չեն մնացել և հիացած են աստղի գեղեցկությամբ։ Զարմանալի չէ, որ գրառումը կարճ ժամանակում հավաքել է ավելի, քան երկու միլիոն հավանում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2180 անգամ
Читать на русском
|