Դեմքի դիմակներ թթվասերով և մեղրով․ պատրաստեք տանը
29.09.2021
Թթվասերով և մեղրով դիմակը բարերար ազդեցություն է ունենում ոչ միայն դեմքի մաշկի, այլեւ մազերի վրա: Հեշտ է պատրաստել, և արդյունքը, եթե ճիշտ օգտագործվի, անշուշտ, կուրախացնի:
Ինչպես տնային պայմաններում պատրաստել թթվասերով և մեղրով դեմքի դիմակ։
Յուղոտ մաշկի համար անհրաժեշտ է վերցնել յուղայնության ցածր տոկոսով թթվասեր, բայց չոր մաշկի դեպքում յուղոտ տարբերակը կատարյալ կլինի: Տնականն ավելի նախընտրելի է, բայց կարող եք նաև գնել 20%-ից ավելի յուղայնությամբ գործարանային արտադրանք:
Թթվասերի և մեղրի համադրությունը մաշկի վրա ունենում է հետևյալ կերպ.
•դանդաղեցնում է կնճիռների առաջացումը,
• բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը,
• ունի երիտասարդացնող ազդեցություն,
• ազատում է գրգռվածությունից,
• բարելավում է դեմքի գույնը,
• թարմացնում է մաշկի բջիջները:
Թթվասերով ու մեղրով դիմակը սնուցում և փափկացնում է մաշկը։
Դեմքի պարզ դիմակ
Պետք է խառնել մեկական ճաշի գդալ թթվասերն ու մեղրը:
Մեղրը պետք է լինի հեղուկ վիճակում: Եթե ունեք միայն շաքարակալածը, ապա այն հալեցրեք ջրային վաննայում: Խառնուրդը հավասարաչափ քսեք ձեր մաշկին և թողեք 20 րոպե, ապա լվացեք:
Սեզոնային դիմակ
Արդիական միջոց՝ ձմռան համար․ այն հարստացնում է մաշկը վիտամիններով և հանքանյութերով:
Պետք է վերցնել.
• թթվասեր՝ 1 ճաշի գդալ,
• մեղր՝ 1 ճաշի գդալ,
• կաթնաշոռ ՝ 50 գ,
• կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ,
• ձու՝ 1 հատ,
• վիտամին B1՝ 1 պարկուճ,
• վիտամին B12՝ 1 պարկուճ,
• ալոեի շիճուկ՝ մի քանի կաթիլ:
Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք և քսեք դեմքին: Դիմակը լվացեք 20 րոպե հետո:
Մաքրող դիմակ
Այն պատրաստելու համար ձեզ հարկավոր է.
• թթվասեր՝ 1 ճաշի գդալ,
• մեղր՝ 1 ճաշի գդալ,
• Հերկուլեսի փաթիլներ՝ 1 ճաշի գդալ,
• Ցանկացած սնուցող կրեմ՝ 1 ճաշի գդալ։
Փաթիլները մանրացրեք, խառնեք թթվասերի և մեղրի հետ: Խառնուրդին ավելավցում է կրեմը և խառնելով ու ձիթապտղի յուղով բերվում հարմարավետ մածուծիկության: Դիմակը քսում ենք դեմքին մերսման շարժումներով և պահում 20 րոպե:
Նման դիմակները չպետք է օգտագործվեն շաբաթական 2 անգամից ավելի, նախընտրելի է դրանք կիրառել երեկոյան: 10 դիմակների կուրսից հետո մի քանի ամիս ընդմիջում է տրվում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3306 անգամ
Читать на русском
|