Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Իմաստուն կնոջ վարքագիծը

25.06.2021

Նախ՝ մի փոքր այն գաղտնիքների մասին, որոնք իմաստուն կանայք չեն կիսվում ուրիշների հետ: Արտաքին սահմանների պահպանումը կարևոր է: Հոգեբանական պաշտպանությունը կախված է հուզական հեռավորության առկայությունից:

Իմաստուն կինը շրջապատողների հետ չպետք է կիսվի իր սիրավեպերի մանրամասներով: Դուք պետք է պատմեք միայն այն լավ բաների մասին, որոնք ձեզ հետ կատարվում են: Հակառակ դեպքում, բացասական աջակցությունը կարող է վնասել սիրային հարաբերություններին:

Ձեր արտաքինի վերաբերյալ բարդույթները պետք է մնան ձեր մեջ: Չարժե ինքնուրույն իջեցնել սեփական գնահատականը: Եթե ուզում եք ինչ-որ բան շտկել, չպետք է բողոքեք, այլ ինքնուրույն քայլեր ձեռնարկեք:

Ձեր վաստակի չափը հանրությունը չպետք է իմանա: Հակառակ դեպքում, ձեզ կամ կնախանձեն, կամ կխղճան, կամ պարտք կխնդրեն:

Չարժե ուրիշների գաղտնիքներով կիսվել այլոց հետ: Խնամքով վարվեք այն տեղեկությունների հետ, որոնք ձեզ վստահում են: Մի բամբասեք ու բացասական խոսքեր մի ասեք ուրիշների մասին:

600x400

Ինքնաբավ ու ինքնավստահ դառնալու համար իմաստուն կինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի: Միայն ինքներդ գիտեք, թե այս կյանքում ինչն է ձեզ համար լավագույնը: Դա կարող է տեղի ունենալ նաև կանխազգացմամբ:

Իմաստուն կնոջ տրամադրությունը չպետք է կախված լինի շրջապատի մարդկանց տրամադրությունից և իր հասցեին հնչող քննադատություններից: Դա ձեզ չպետք է մղի ընկճվածության և հուսահատության:

Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Սիրած աշխատանքը լցնում է էներգիայով և ոգեշնչում: Այն արտաքինն ավելի գրավիչ է դարձնում, իսկ դա, իր հերթին, գրավում է տղամարդկանց: Դուք պետք է ունենաք ձեր սեփական անձնական հետաքրքրություններն ու հոբբիները:

Իմաստուն կինը պետք է ունենա իր շրջապատը, որում իրեն հարմարավետ է շփվելը: Այնտեղ կարող եք նոր տեղեկություններ ստանալ և ավելի հետաքրքիր դառնալ: Պետք չէ կանխատեսելի դառնալ, և, որպես արդյունք, ձանձրալի: Հաղորդակցվելու ունակությունն անգնահատելի որակ է:

Ձեզ չի կարելի թույլ տալ նվաստացնել ձեզ: Հարգանքը կարևոր է: Այս դիրքորոշումը պետք է հստակ դրվի: Միևնույն ժամանակ, կնոջ իմաստնությունը բարություն ցուցաբերելու մեջ է:

600x400

Իմաստուն կինը պետք է լինի լավ հագնված և խնամված՝ անկախ արտաքին տեսքից: Դա կնշանակի, որ նա հարգում և գնահատում է ինքն իրեն: Հետո այն կփոխանցվի շրջապատի մարդկանց: Պետք է նաև ժամանակ հատկացնեք ձեր կրթությանը:

Իմաստուն կինը պետք է սառնասրտություն ունենա և ամեն առիթով չվիճի: Դուք պետք է կարողանաք կառավարել ձեր հույզերը:

Իմաստուն կինն իրեն հասանելիից պետք է ընտրի լավագույնը: Չարժե քչով բավարարվել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9153 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1453 անգամ
15.11.2026
Դիտվել է 523 անգամ
17.11.2026
Դիտվել է 322 անգամ
18.11.2026
Դիտվել է 311 անգամ
20.11.2026
Դիտվել է 100 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster