Էնդոկրինոլոգներն ու դիետոլոգները նշել են, թե օրական քանի ծիրան կարելի է ուտել առանց առողջությանը վնաս հասցնելու, ինչպես նաև զգուշացրել, թե ում է ավելի նպատակահարմար այս միրգը բացառել ամառային սննդակարգից:
«Չի կարելի ծիրան ուտել դատարկ ստամոքսին. դա կարող է հանգեցնել մարսողական համակարգի խնդիրների, հատկապես, երբ ախտորոշվել են գաստրիտ (նույնիսկ ռեմիսիայի փուլում), խոց, աղիքային դյուրագրգիռ համախտանիշ, պանկրեատիտ: Եթե այդ հիվանդությունների սրացում ունեք, ավելի լավ է հրաժարվեք ծիրանից», - նշում են բժիշկները:
Ըստ նրանց՝ ծիրանը պարունակում է կիտրոնային և խնձորաթթուներ, ուստի պտուղը կարող է գրգռել լորձաթաղանթը, առաջացնել այրոց:
Ըստ մասնագետների՝ նույնիսկ բացարձակ առողջ մարդկանց մոտ ծիրանը կարող է լուծ կամ խմորում առաջացնել, իսկ եթե դուք ուտում եք ավելին, քան պետք է, ապա կլինի լուծողական ազդեցություն: Առավելագույնը, որ օրգանիզմը կարող է առանց առողջությանը վնաս պատճառելու ընդունել, օրական կազմում է մինչև 200-300 գրամ: Պետք է նկատի ունենալ, որ այդպիսի քանակությամբ ծիրան օգտագործելը պարտադիր չէ, գերադասելի է այն ուտել այլ հատապտուղների կամ մրգերի հետ միասին:
«Ծիրանի չիր նույնպես խորհուրդ չի տրվում ուտել նրանց, ովքեր աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեն: Մշակված չիրը պարունակում է մեծ թվով շաքար, որոնք դիետիկ մանրաթելերի հետ համատեղ գազեր են առաջացնում», - նշում են սննդաբանը:
13-11-2026 12:06 Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03 Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00 Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։