Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

5 միֆ կոսմետոլոգիայի մասին

20.01.2021

Ընդգծենք. ոչ մեկին չենք հորդորում տարվել գեղեցկացնող ներարկումներով ու պլաստիկ վիրահատություններով, և առավել ևս՝ շտապ ազատվել կնճիռներից, մենք միայն ներկայացնում ենք ժամանակակից կոսմետոլոգիայի հնարավորությունները:

Բոտոքսը կարող է կաթվածահար անել ուղեղը

Ներարկումների մեջ տոքսինի կուտակումն աննշան է, քանի որ այն ուղղված է դեմքի փոքր մկաններին: Օրինակ՝ ունքերի միչև կնճիռների դեմ պայքարելու համար դրանք գործարկվում են «հպարտների մկանի» վրա. այն շատ բարակ թելիկ է, որի մեջ էլ ներարկվում է բոտոքսի կաթիլ: Այս քանակությունը պարզապես բավարար չէ արյան մեջ ներթափանցելու, իսկ դրա հետ մեկտեղ՝ այլ օրգաններ մտնելու համար: Չնայած վախը հասկանալի է՝ սրսկում են գլուխը: Բայց ոչ, ոչ թե գլխի մեջ, այլ դեմքի մկանների:

600x400

Դիմքի ձգում կարելի է անել առանց վիրահատության

Լիֆթինգը հյուսվածքների բարձրացումը, ձգումն է: Պետք է հստակ պատկերացնեք, թե ինչ արդյունք եք ակնկալում ընթացակարգից: Ներարկումները մակերեսային աշխատանք են, որոնք չեն ազդում ոսկրային և վերոստեային կառուցվածքների վրա: Ֆիլերը և բոտոքսը լուծում են կոլագենի պակասության հարցը՝ այն տարրի, որը պահում և ձգում է մեր մաշկը: Հենց որ այն պակասում է, մաշկը կախվում է ու կորցնում է իր առաձգականությունը: Կոլագենի վերականգնումը նշանակում է բարձրացնել մաշկի առաձգականությունը: Բայց դա կարելի է լիֆթինգ անվանել միայն պայմանականորեն: Իրական ձգումն իրականացվում է պլաստիկ վիրաբուժության կամ թելերի միջոցով, որոնք աշխատում են ավելի խորը շերտերում:

600x400

Ներարկումները կախվածություն են առաջացնում

Կոսմետոլոգիայում ներարկումները չեն պարունակում նյութեր, որոնք կարող են ֆիզիոլոգիական մակարդակում կախվածություն առաջացնել. սա ապացուցված է գիտականորեն: Դրանց թվին կարելի էր դասել հիալուրոնաթթուն, բայց ոչ: Ոչ ոք չի փոխարինում դրա արտադրությանը. ընթացակարգի ընթացքում միայն պակասությունն է լրացվում: Ըստ այդմ, այստեղ կախվածության ստեղծման մեխանիզմն ինքնին չի գործում: Եթե մարդն ընթացակարգերը կրկնելու անընդհատ անհրաժեշտություն է զգում, դա ավելի շատ հոգեբանական գործոն է. մեկ անգամ «փոխվելուց» հետո (ազատվելով, օրինակ, կնճիռներից), նա ձգտում է կպահպանել այդ տեսքը:

600x400

Բոտոքսը «ջնջում» է դեմքի արտահայտությունները

Բոտոքսը օգտագործվում է դեմքի միմիկայի ակտիվությունը մեղմելու համար, որպեսզի առաջացող կնճիռները չվերածվեն խոր ծալքերի: Եթե չափաքանակաը չգերազանցվի, հիվանդը կազատի «անցանկալի» հույզերից, օրինակ՝ ծամածռվելու սովորությունից, դա չի նշանակում, որ դեմքի բոլոր արտահայտությունները կվերանան, նա կդադարի ժպտալ, իսկ դեմքը կվերածվի դիմակի (եթե, իհարկե, նա ինքը չի ցանկանում այդպիսի տեսք ունենալ):

600x400

Բնական միջոցներն ավելի լավ են, քան քիմիան

Եվ այս կարծրատիպում «քիմիա» ասելով հասկանում ենք լցանյութերի և բոտոքսի ներարկումները: Հարցն այն է, թե ի՞նչը կարող ենք այսօր բնական համարել: Նույնիսկ վարունգի շերտերը, որոնք դրված են դեմքին, կարող են պարունակել շատերի կողմից այդքան չսիրված քիմիայի տարրեր: Կոսմետոլոգիայում տխրահռչակ քիմիան բնական բաղադրիչների անալոգներն են, պարզապես սինթեզված: Իսկ սինթեզված բաղադրիչների բանաձևերը հաշվի են առնում մեր օրգանիզմների զգայունությունն ու դիմադրողականությունը և նվազագույնի հասցնում ալերգիայի հավանականությունը: Իսկ այդ նույն բնական և օրգանական բաղադրիչները կարող են հանգեցնել անցանկալի ալերգիայի:

600x400

Կոսմետոլոգիային հարկավոր է սկսել ծանոթանալ դեռ մանկությունից: Հենց մասնագետներն են, որ ձեզ կսովորեցնեն, թե ինչպես պատշաճ կերպով հոգ տանել մաշկի մասին. չլվացվել օճառով (քանի որ ալկալին վնասակար է մաշկի համար) և չայրել դեմքը ջրածնի պերօքսիդով: Որքան շուտ և ավելի պարբերաբար սկսեք հոգ տանել ձեր դեմքի մասին, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կկարողանաք հետաձգել ագրեսիվ ընթացակարգերը և մաշկի արագ ծերացումը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 794 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներկել հոնքերը մատիտով. փուլային հրահանգներ

25.02.2021
Դիմահարդարները այս խորհուրդները տալիս են նրանց, ովքեր ցանկանում են սովորել դիմահարդարվել: 

Ինչու լավ չեք ստացվում լուսանկարում. 7 հիմնական սխալ և դրանց լուծումները

23.02.2021
Մեզանից շատերը հաճախ հիասթափվում են նրանից, թե ինչպես ենք երևում լուսանկարում: Հիասթափված՝ մենք խնդրում անել ևս հարյուր լուսանկար, որոնց մեծ մասը նույնպես մեզ չի ուրախացնում:

5 միֆ կոսմետոլոգիայի մասին

20.01.2021
Ոչ մեկին չենք հորդորում տարվել գեղեցկացնող ներարկումներով ու պլաստիկ վիրահատություններով, և առավել ևս՝ շտապ ազատվել կնճիռներից, մենք միայն ներկայացնում ենք ժամանակակից կոսմետոլոգիայի հնարավորությունները:

Տնային տնտեսուհու նոթատետրից

14.01.2021
Պարզ խորհուրդներ տնային տնտեսուհիներին, որոնք ձևավորվել են վաստակաշատ տան տիկինների փորձից։

Ձմեռային դիմահարդարման 5 կանոն

07.01.2021
Դիմահարդարումը ձմռանը պետք է զգալիորեն տարբերվի… Մեզնից քչերը կարող են գլուխ գովել, որ ձմռանն ունենում են դեմքի հավասար բաշխված գույն, և մաշկն էլ չի չորանում կամ կարմրում....

Ինչ պետք է ուտել երեկոյան նույնիսկ քնած ժամանակ նիհարելու համար

09.12.2020
Որոշ մթերքներ ոչ միայն կարելի է ուտել քնից առաջ, այլև անհրաժեշտ է, քանի որ դրանք արդյունավետ նպաստում են հենց քնի ժամանակ քաշի կորստին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-02-2021 11:49
Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր կատակերգության շրջանակներում։ Դերասանները «Տոմս դեպի Դրախտ» ֆիլմում մարմնավորելու են ամուսնալուծված զույգի, որը թռչում է Բալի` խափանելու իրենց աղջկա ամուսնությունը: Քլունին և Ռոբերտսը 2016 թվականին էկրաններ բարձրացած Money Monster ֆիլմից հետո առաջին անգամ միասին հանդես կգան։
27-02-2021 11:45
Մեծ Բրիտանիայի բնակիչներ Սյու ու Նոել Ռեդֆորդները 1989 թվականից ի վեր 11 դուստր և 11 որդի են ունեցել: Ընտանիքում օրական խմում են ավելի քան յոթ լիտր կաթ, մեկ շաբաթվա ընթացքում օգտագործում են 3 տուփ ատամի մածուկ և զուգարանի թղթի 24 գլանակ: 
27-02-2021 11:17
Ատամներում է գտնվում մարդու օրգանիզմի ամբողջ կալցիումի 99 տոկոսը: Այն մարդու օրգանիզմի միակ հատվածն է, որն ընդունակ չէ ինքնուրույն վերականգնվել:
27-02-2021 11:03
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխունովան դաստիարակում են իրենց մեկ տարեկան որդուն՝ Վահանին։ Սակայն, ընտանիքի ծանոթների կարծիքով, հավանական է, որ մոտ ժամանակներս զույգը եւս մեկ երեխա կունենա։
27-02-2021 10:57
Հիբիսկուսի գործածումը (որը մեզ հայտնի է որպես կարկադե) կարող է դրականորեն ազդել սիրտ-անոթային համակարգի առողջության վրա, նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը եւ մեծացնել կյանքի տեւողությունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2021 թ․

01.02.2021
Որպեսզի ժամանակ ունենաք պլանավորված ամեն ինչի համար, աստղագուշակը խորհուրդ է տալիս ձեր կյանքի յուրաքանչյուր օրը հագեցնել նպատակներով: Ձմեռային ցուրտը հաղթահարեկու հիմնական դաշնակիցը կլինի աշխատանքը:

LADYNEWS TV
Վերջին 130 տարվա ընթացքում բիկինիի էվոլյուցիան` մեկ տեսանյութում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.02.2021
Դիտվել է 1699 անգամ
23.02.2021
Դիտվել է 707 անգամ
24.02.2021
Դիտվել է 559 անգամ
25.02.2021
Դիտվել է 457 անգամ
26.02.2021
Դիտվել է 297 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster