Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հասակը և քաշը որոշում են ձեր կյանքի տևողությունը

06.11.2020

Հասակը ու քաշը մարմնի չափորոշիչներն են: Ոմանց համար դրանք պարզապես թվեր են, որոնք ոչնչի վրա չեն ազդում: Պարզվում է, որ դա այդպես չէ: Գիտնականները կարողացել են ապացուցել այս չափանիշների կապը կյանքի տեւողության հետ:

Կներկայացնենք, թե դրանց ինչպիսի համադրությունն է նպաստում երկար ու առողջ կյանքին:

Անսովոր փորձ

Մաստրիխտի համալսարանի աշխատակիցները նշված չափանիշների և կյանքի տևողության միջև հարաբերությունները սկսել են պարզել դեռևս 34 տարի առաջ: Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 7 հազար կամավորներ՝ 55-ից 69 տարեկան:

Կամավորները մասնակցության պահին գրանցել են իրենց հասակը և քաշը, ինչպես նաև նշել նույն ցուցանիշները 20 տարեկանում: Հետազոտողները մասնակիցներին խնդրել են նկարագրել իրենց ֆիզիկական գործունեությունը: Յուրաքանչյուր մասնակից դիտարկվվում էր մինչև իր 90-ամյակը կամ մահը:

Փորձագետների հայտնագործությունները ցնցեցիեն շատերին

600x580

Բոլոր այս կանանց քաշը 70 կիլոգրամ է։

Երբ փորձը ավարտվեց, գիտնականները վերլուծեցին տվյալները: Պարզվեց, որ նիհար ու բարձրահասակ կանայք ամենից հաճախ էին ապրում մինչև 90 տարեկան, բայց թմբլիկ ու կարճահասակ մասնակիցներին այդքան հաջողակ չէին: Օրինակ՝ 175 սմ հասակ ունեցող կանայք իրենց 90-ամյակը նշում էին 30%-ով ավելի հաճախ, քան 160 սմ հասակ ունեցող կանայք:

Ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն էր ունեցել կյանքի տևողության վրա, եթե մարզումները տևել էին ոչ ավելի, քան մեկ ժամը: Մեծ ծանրաբեռնվածությունները դրական արդյունքի չէին բերել։

600x580

Զարմանալի է, որ տղամարդիկ բոլորովին այլ արդյունքներ ունեն: Մարմնի ցուցանիշները ոչ մի կերպ չեն ազդել կյանքի տևողության վրա: Նույնը չես ասի ֆիզիկական ակտիվության առումով: Տղամարդիկ, ովքեր ամեն օր մեկուկես ժամ մարզվում էին, գրեթե 40%-ով ավելի մեծ հնարավորություն ունեին նշելու իրենց 90-ամյակը՝ համեմատած այն մասնակիցների հետ, ովքեր նախընտրում էին կես ժամից պակաս մարզվել:

Կարևոր դեր էին խաղացել նաև վատ սովորությունները: Երկու սեռերի այն մասնակիցների մոտ, ովքեր առողջ ապրելակերպ չէին վարել, կյանքի տևողությունը էապես կրճատվել էր:

Այսպիսով, գիտնականները հաստատել են, որ յուրաքանչյուր սեռ ունի կյանքի տևողության վրա ազդող իր գործոնները: Կանանց համար կարևոր են հասակը, քաշը և ամենօրյա սպորտը: Տղամարդկանց համար լավ ֆիզիկական ակտիվությունն ամենակարևոր գործոնն է: Վատ սովորություններից հրաժարվելը նպաստել է թե տղամարդկանց, թե կանանց կյանքի տևողության երկարացմանը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8506 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11642 անգամ
04.05.2026
Դիտվել է 1529 անգամ
06.05.2026
Դիտվել է 319 անգամ
07.05.2026
Դիտվել է 253 անգամ
08.05.2026
Դիտվել է 150 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster