Կանանցից շատերը, գնելով այս կամ այն իրը, փորձում են ավելի փոքր չափսի մեջ տեղավորվել՝ ուրախանալով դրանով: Բայց նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ այն կոճկվում է միայն այն դեպքում, եթե չես շնչում:
Հագուստի նման մոտեցմամբ ընտրությունը սխալ է: Հետևյալ իրերը պետք է վերցնել մեկ չափս ավելի մեծ, քան սովորաբար հագնում եք:
1. Մարզաշապիկ
Այս հագուստն առաջին իսկ լվանալուց հետո կնեղանա: Հաշվի առնելով, որ այսօր նորաձև է առանց չափսի հագուստը, աշխատեք մարզաշապիկը վերցնել մեկ չափս ավելի մեծ:
2. Օձիքով վերնաշապիկ
Նրանք նստում են 3-5 -ով ավելի փոքր, քան մարզաշապիկները: Սակայն, բարդությունն այն է, որ հայտնի չէ, թե վերնաշապիկի մասներից որը կարող է նեղանալ` օձիքը, թևերը, թե ուսերը: Այնպես որ՝ մոռացեք գրկող մոդելների մասին:
3. Բրդե սվիտեր
Նախ ՝ բրդյա հագուստը նստում է: Երկրորդ՝ ազատ և ընդարձակ սվիտերը շատ ավելի հարմարավետ է, քան կիպ գրկողը:
4. Գուլպաներ
Քանի որ գուլպաներն առավել հաճախ պատրաստվում են բամբակից, դրանք լվանալուց հետո նեղանում են: Իսկ ձեզ հարկավո՞ր է կիպ գուլպաներ:
5․ Ներքնազգեստ
Աշխատեք նախապատվությունը տալ ավելի մեծ մոդելների: Եվ դուք կզգաք այն ներքնազգեստի ողջ հմայքն ու հարմարավետությունը, որը չի սեղմում և չի «ներխուժում» կոնքերի մեջ:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: