Գեղեցկության հանրաճանաչ մասնագետ Դևիդ Կիբին առաջ է քաշել արտաքինի տեսակների տեսությունը: Պարզվում է, որ դեմքի նորաձևություն, իսկապես, գոյություն ունի: Իսկ ո՞ր տիպին եքդուք պատկանում:
Դրամատիկ
Այս կնոջ արտաքինն արտահայտիչ է դեմքի կտրուկ հատվածների շնորհիվ: Հաճախ հանդիպում են ուղիղ կզակ և բարձր այտոսկրեր, որոնք հիանալի համադրվում են ոչ մեծ, բայց արտահայտիչ աչքերի հետ: Սովորաբար դրամատիկները բարձրահասակ են և ունեն մարմնի երկար համամասնություններ: Նրանց շատ հաճախ ու հեշտորեն են սիրահարվում․ չ՞է որ նրանց արտաքինը ցանկացածին կստիպի «ասեղների վրա» լինել։
Ռոմանտիկ
Դեմքի մեղմ հատկություններ, մեծ աչքեր, փքված շրթունքներ, սահուն գծեր՝ այս ամենը բնորոշ է ռոմանտիկ կնոջը: Կանացիությունն ու սեքսուալությունը ռոմանտիկների արյան մեջ է: Հետաքրքիր է, որ այս տիպի դեմք ունեցողներն են դառնում լավագույն կին և մայր:
Բնական
Այս տեսքի արտաքինն առավելագույնս գրավիչ է և տրամադրում է դեպի իրեն: Նա բաց է, ընկերասեր, նույնիսկ, կարելի է ասել՝ նրան հեշտ է հասկանալը: Հենց այնպիսի արտաքինով կնոջը կմոտենան փողոցում ՝ ճանապարհ հարցնելու համար: Ի դեպ, բնական գեղեցկությունը դուր է գալիս ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:
Դասական
Դասականն իր մեջ ներառել է յուրաքանչյուր տեսակից որշակի տարր: Այս տեսակում համատեղվում են կլորությունը և ուղիղ գծերը: Սա դասական զուսպ գեղեցկությունն է, որը ներշնչում է հարգանք և, նույնիսկ, ակնածանք: Կնոջ այսպիսի տեսքն արդիական է բոլոր ժամանակներում:
Շարժուն
Այս տեսակին անվանում են «gamine», ինչը թարգմանաբար նշանակում է «թոկից փախած աղջիկ»: Շարժունը դեռահաս աղջիկ է, որը երբեք իր տարիքին համապատասխան տեսք չունի: Նրա նմաներին սովորաբար ասում են «փոքրիկ շնիկ' մինչև ծերություն»: Եվ դա ամենևին էլ կախված չէ նրա հագուստի չափսից:
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։