Որովայնի ճարպն առանձնահատուկ համառություն ունի, բայց կան բնական միջոցներ՝ այրիչներ, որոնք արագացնում են դրա այումը նյութափոխանակության գործընթացների ընթացքում:
Մաթչա թեյ: Այն փոշի է, որի մեջ պարունակվում են կանաչ թեյի որոշ տեսակների աղացած տերևներ, որոնք այս բնական արտադրանքը վերածում են հակաօքսիդանտների հարուստ աղբյուրի:
Խմիչքը կրկնապատկում է որովայնի ճարպի այրումը ի հաշիվ ինսուլինի մակարդակի կայունացման՝ հորմոն, որի բարձր մակարդակն օրգանիզմում նպաստում է ճարպի կորուստին:
Սև չամանի յուղ: Արևելքում այն իր բուժիչ հատկություններով հայտնի է ավելի քան 1300 տարի: Իր արժեքավոր սնուցող նյութերի շնորհիվ յուղն ամրացնում է օրգանիզմը, արագացնում սննդի բաժանումն առանձին բաղադրիչների և ակտիվացնում է տոքսինների բնական հեռացումը: Այս բնական միջոցը կարելի է ընդունել մաքուր ձևով (ինչպես սառը սեղմված յուղ), խառնել բուսական հյութերի հետ: Ըստ մասնագետների՝ այս յուղը «նյութափոխանակության իրական խթանող միջոց է, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, դրականորեն է ազդում աղիքային համակարգի և մարսողության ողջ գործընթացի վրա»:
Խնձորի քացախ։Առավոտյան մի բաժակ տաք ջրին խառնեք մի ճաշի գդալ խնձորի քացախ, ավելացրեք մի փոքր մեղր․ խմեք դատարկ ստամոքսին: Դրանում պարունակվող քացախաթթուն մաքրում է աղիքային միջավայրը և օրգանիզմում հավասարահշռում է pH-ը: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry-ում, ապացուցում է. այս բնական միջոցի թթուն ակտիվացնում է սպիտակուցներ արտադրող գեների աշխատանքը, որոնք քայքայում են ճարպերը:
Ձկան յուղ:Դրա օգտագործումն արյան մեջ նվազեցնում է լիպիդների մակարդակը, օմեգա -3 ճարպաթթուների մեծ քանակությունը նպաստում է ճարպային կուտակումների կորստին և արագացնում որովայնի ներքին օրգաններին կպած ճարպերի այրումը:
Կտավատի սերմեր։ Ձկների նման սրանք ևս հարուստ են օմեգա -3 թթուներով, որոնք կարող են քայքայել ճարպերը և ճնշել բորբոքումները: Բացի այդ, այս ճարպային այրիչը հարուստ է մանրաթելով, ինչը խթանում է աղիքների գործունեությունը:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: