Ոմանց համար տնից աշխատանքը երջանկություն է, իսկ մյուսների համար՝ փորձություն։
Չէ՞ որ մեզանից ոչ բոլորը կարող է իրեն ստիպել նստել գրասեղանի մոտ, երբ կողքդ հարմարավետ մահճակալն է, իսկ մթնոլորտն ավելի շատ տրամադրում է սիրելի սերիալը նայելու, և ոչ երբեք՝ հաշվետվություններ կազմելու։ Այդուհանդերձ՝ լուծում կա։
Փորձագետները վստահ են, որ կենտրոնանալու և ողջ որն արդյունավետ անցկացնելու համար անհրաժեշտ է պահպանել այն արարոողակարգը, որն իրականացնում էիք մինչ մեկուսացումը։ Ցնցուղ ընդունեք, նախաճաշ պատրաստեք, իսկ ամենակարևորը՝ փոխեք հագուստը։ Ննջազգեսի փոխարեն հագնելով կոստյում կամ շրջազգեստ՝ դուք կլիցքավորվեք աշխատանքային տրամադրությամբ։
Ներկայացվող հավաքածույում դուք կգտնեք յոթ ոճային և հարմարավետ ամենօրյա կերպար՝ «մեկուսացման» յուրաքանչյուր օրվա համար։
18-07-2025 09:42 Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։
18-07-2025 09:36 Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
18-07-2025 09:33 2025 թվականի ամառվա նորաձևության թրենդը Sardine Girl Summer-նն է՝ տարօրինակ, ծովային և հմայիչ ձևով ծիծաղելի։ Այն ունի ծովի աղի, Chanel No. 5-ի բույր և... սարդինների: Այո, բառացիորեն. նորաձևության նոր միտումը ձուկն է, ձկան պարկերը, ձկան շքեղությունը: Եվ այն նվաճում է պոդիումները, TikTok-ը և բոլոր նրանց սրտերը, ովքեր հոգնել են բեժ գույնի առօրյա կյանքից և «հանգիստ շքեղությունից»:
18-07-2025 09:25 Սոցիալական ցանցերի երկարատև օգտագործումը կապված է ուշադրության պահպանման դժվարության, հուզական հոգնածության աճի և կախվածություն հիշեցնող վարքագծի հետ։ Ըստ Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի և Սինգապուրի Research Network հետազոտական գործակալության նոր զեկույցի՝ երիտասարդ մասնակիցների 68%-ը հայտնել է կենտրոնանալու դժվարությունների մասին, մինչդեռ շատերը դժվարացել են դպրոցական առաջադրանքները կատարել կամ մեկ րոպեից ավելի բովանդակություն (կոնտենտ) դիտել։
18-07-2025 08:41 Շվեյցարական շքեղության հոլդինգ Richemont-ը, որը Cartier-ի, Van Cleef & Arpels-ի և այլ հայտնի ապրանքանիշերի սեփականատերն է, հայտնել է վաճառքի 6% աճի մասին առաջին ֆինանսական եռամսյակում (մինչև 5.4 միլիարդ եվրո՝ հաստատուն տեմպերով)՝ շնորհիվ Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում զարդերի մեծ պահանջարկի, հաղորդում է WWD-ն։