Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպիսի պեդիկյուր է նորաձև 2020-ին

19.02.2020

Ոլորտի փորձագետներն առաջարկում են այսպիսի նորձև տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրով դուք կունենաք ոճային տեսք։

1. Թափանցիկ նյուդ

Եղունգների բնական գույնը լավ համադրվում է մինիմալիզմի և բնականության թրենդի հետ: Բացի այդ, այն հարմար է և գործնական: Կարելի է ընտրել լաքերի հսկայական բազմազանություն՝ թափանցիկ, բեժ, վարդագույն կամ կաթնագույն երանգների: Հատկապես գեղեցիկ է, երբ նման համեստ տարբերակը համադրվում է արտահայտիչ վառ մանիկյուրի հետ:

600x580

2. ֆրենչ

Դասական տարբերակը կատարվում է այնպես, ինչպես ֆրանսիական մանիկյուրը. եղունգների հիմնական մասը պատվում է բնական գույնի հիմքով, իսկ եզրագիծը ներկվում սպիտակ: Առավելությունն այն է, որ ոտնաթաթերն անմիջապես խնամված տեսք են ստաննում: Այդուհանդերձ, մատնահարդարման սրահում այս տարբերակը մի փոքր ավելի թանկ կարժենա, քան սովորական ծածկույթը:

Ի դեպ, պարտադիր չէ օգտագործել միայն դասական գունային լուծումներ: Սպիտակի և բեժի փոխարեն, կարող եք վերցնել ցանկացած կոմպլեմենտար համադրություն, որը Ձեզ դուր է գալիս:

600x580

3. Սպիտակ

Սպիտակ գույնը գեղեցիկ է նայվում արևայրուքի հետ միասին, այնպես որ այս տարբերակը կարող է սպասել մինչև տաք շրջանի սկիզբը: Բայց եթե դուք բնականից մուգ մաշկ ունեք, թող ձեզ ոչինչ չկանգնեցնի:

600x580

4. Դասական կարմիր

Կարմիրն անզուգական է տարվա ցանկացած եղանակի: Ձյան պես սպիտակ մաշկ ունեցողներն ավելի լավ է ընտրեն սառը նրբերանգներ, իսկ եթե դուք նույնիսկ ձմռանը մի փոքր արևահարվածի տեսք ունեք, ապա ձեզ համապատասխան գույնը փնտրեք մարջանի և վարդագույն-կարմիր երանգների մեջ:

600x580

5. Սև

Եվս մեկ շահեկան տարբերակ ցանկացած օրվա համար՝ նույն հաջողությամբ աշխատող թե ձմռանը, թե ամռանը: Եթե պարզ սև ծածկույթը ձեզ համար ձանձրալի է թվում, ապա բազմազանություն կմտցնեն փայլեցումը կամ նույնիսկ նորաձև նրբաթաղանթը:

600x580

6. Մետաղական

Նմանատիպ ազդեցության կարելի է հասնել 'օգտագործելով հատուկ մետաղական լաքեր կամ փայլեր: Վերջինս մանիկյուրին տալիս է աննախադեպ հայելային տեսք: Բայց նախքան փայլեցման դիմելը, համոզվեք, որ եղունգների մակերևույթի վրա խորդուբորդեր կամ ակոսներ չկան: Եթե կան, ապա նախապես դրանք պետք է հարթեցնել հատուկ հիմքերով:

600x580

7. Պատկերներով

Եղունգների դիզայնը վաղուց արդեն չի համարվում «չճացող»։ Ավելին, եղունգների ժամանակակից արվեստը չի կարելի անվանել ձանձրալի: Մինչ ոմանք փորձարկուներ են անում վերացական նախշերով, մյուսները օգտագործում են հատուկ կպչող նկարներ, պատկերներ, ձևանմուշներ:

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1276 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2020-ի նորաձև լողազգեստները

29.05.2020
Չնայած թագավարակի պանդեմիյով պայմանավորված արտակարգ իրավիճակին, մի շարք երկրներ պատրաստվում են հուլիսից բացել իրենց լողափերը հանգստացողների համար, այդ թվում՝ արտասահմանցիների։

Վարսահարդարման 10 գաղափար՝ կարանտինից հետո

27.05.2020
Ի՞նչ եք անելու կարանտինի ավարտից հետո, երբ մեկուսացումից վերադառնաք ձեր նախորդ կյանքին:

Ինչպես համադրել շրջազգեստը սպորտային կոշիկների հետ

22.05.2020
Եթե ցանկանում եք, որ կերպարն ավելի սպորտային լինի, կարող եք հավելել զվարճալի բեյսբոլի գլխարկ և իրանին կապվող պայուսակ։

5 թրենդային կոշիկ, որոնք 2020-ի ամռանը ձեր ոտքերը կդարձնեն կատարյալ

20.05.2020
Ոչինչ չի խանգարում գալիք սեզոնին կատարյալ տեսք ունենալուն: Տեսնենք, թե որ թրենդային կոշիկները մեզ կօգնեն այդ հարցում։

2020-ի ամենանորաձև կանացի ակնոցները

13.05.2020
Աքսեսուարները հագուստի ոչ պակաս կարևոր բաղադրիչ են և նույնպես ունեն իրենց նորաձևությունն ու միտումները:

Ուղիղ մազերի նորաձև սանրվածքներ` ցանկացած տարիքի կանանց համար

06.05.2020
Այսօր մենք ձեզ կպատմենք 2020-ի ամենատարածված սանրվածքների մասին, որոնք աներևակայելիորեն պահանջված են ամբողջ աշխարհի կանանց շրջանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2020 12:13
Ամերիկյան երգչուհի Գրայմսը, որը միլիարդատեր Իլոն Մասկի ընկերուհին է և վերջերս լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին, մտադիր է աճուրդի հանել հոգին: 32-ամյա երգչուհին մտադիր է հոգին վաճառել նոր Selling Out արտ նախագծի շրջանակում:
29-05-2020 11:55
ԱՄՆ-ում ծնվել է երկու բերանով աղջիկ։ Ծնվելուց հետո աղջկա զննումը ցույց է տվել, որ նա ունի մոտ 1 սմ մեծությամբ երկրորդ բերան՝ փոքրաչափ ծնոտով, չծկթած ատամներով եւ թերաճ լեզվով, որը կրկնում էր հիմնականի գործողությունները:
29-05-2020 10:01
Անգլիայի Հարթֆորդշիր կոմսության Չեշանտ քաղաքից 4-ամյա հրաշամանուկ Այզեկ Միլլերը սովորել է գրել 3 լեզվով՝ անգլերեն, հունարեն եւ արաբերեն: Նա գիտի ԱՄՆ բոլոր 50 նահանգները, կարողանում է իսպաներեն հաշվել մինչեւ 10-ը եւ ծնողներին խնդրել է ռուսերենով գրքեր գնել:
29-05-2020 05:11
Անդրկարպատյան մարզի 90-ամյա բնակչուհին ինքնաթիռ է վարել: Կնոջ հետ հրահանգիչ է եղել, որը կատարել է թռիչքի մեկնարկը և վայրէջքը, իսկ ահա օդում ինքնաթիռը ղեկավարել է կինը:
29-05-2020 04:09
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․

01.05.2020
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։

LADYNEWS TV
Երգչուհի Սոֆի Մխեյանը երաժշտասերներին է ներկայացրել «Ապարան» երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2020
Դիտվել է 1575 անգամ
26.05.2020
Դիտվել է 582 անգամ
27.05.2020
Դիտվել է 374 անգամ
28.05.2020
Դիտվել է 349 անգամ
29.05.2020
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster