Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Դիմահարդարում՝ 2020-ի Նոր տարվա համար

07.11.2019

Մասնագետներն արդեն հետազոտել են 2020 թվականի դիմահարդարման թրենդները և եզրահանգել,, թե ինչպիսի դիմահարդարմամբ պետք է դիմավորել Նոր տարին։

Նեոնային սլաքներ

Երբ ձեր աչքերին քսված է նեոնային շերտ կամ մատիտ, մնացած բառերը ավելորդ են: Շեշտադրումն այնքան ուժեղ ու պայծառ է, որ դուք կճանաչվեք երեկոյի գեղեցկության գլխավոր խորհրդամիշը: Ընտրեք կապույտ, կանաչ, դեղին և նարնջագույն երանգներից, որոնք վերցված են քաղաքի կայծակլտող վահանակներից: Քիչ բան է մնում՝ սովորել նկարել այդ սլաքները:

600x580

Ավելի շատ փայլ

Փայլերն այժմ էլ համարվում են առօրյա տեսքը տոնականի վերածելու ամենաարդյունավետ միջոցը: Ձեզ հարկավոր կլինի փայլ կամ փայլող ստվերներ. այդ ամենը կարող եք քսել կոպերի, այտոսկրերի և նույնիսկ շրթունքների վրա: Նոր-տարուն չարժե խնայել:

600x580

Գունավոր օմբրե

Ե՞րբ, եթե ոչ տոներին, չփորձեք անսովոր գաղափարներ, որոնք դժվար է կիրառել առօրյա կյանքում' խիստ դրես-կոդի պայմաններում: Ձեր աչքերի վրա փորձեք միաժամանակ 2-3 երանգ (կամ նույնիսկ ավելին)․ պարզապես փորձեք նրանց միջև թողնել հստակ սահմաներ: Կարելի է, օրինակ, սկսել վարդագույնից և մանուշակագույնից, աստիճանաբար «սահելով» դեպի կապույտ:

600x580

Դիսկո ոճով

Բորդո գույնի շրթունքները, կապույտ-ոսկեգույն ստվերաներկ, կարմրացնող դիմափոշի և փարթամացված սանրվածք. 70-ականների դարաշրջանը վերադառնում է պարահրապարակներ և երեկույթներ՝ ի նշանավորումն 2020-ի Նոր տարվա:

600x580

Վարդագույնով

Այս երանգը արդիական է միշտ և ամենուր: «Հյութեղ» հավելումներ՝ փայլ և գույնավոր թարթիչների ներկ: Իսկ երբ տոներն անցնեն, և արդեն գարունը գա, դուք կկարողանաք կրկին կրկնել ձեր փորձարկումը:

600x580

Շոկոլադ՝ շուրթերին

Սա տուրք է 90-ներին և այդ ժամանակաշրջանից հավերժ մնացած շրթունքներին: Ընտրեք շոկոլադե շրթնաներկ և հարմար մատիտ ու սուզվեք կարոտախտի ալիքների մեջ:

600x580

Սպիտակ հիմք

Ամանոր 2020-ի համար այս դիմահարդարումը հազիվ թե ձանձրալի կարելի է անվանել, բայց չեք կարող այն նաև խիստ հավակնոտ համարել․ իրականում սա բնական կերպար է, բայց փոքրիկ հավելումով՝ կոկիկ սպիտակ սլաքների տեսքով: Համաձայնեք, որ ժամանակակից Ձյունե թագուհին պետք է հենց այսպիսի տեսք ունենա:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10554 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
14-08-2026 14:15
Հարրի Փոթթերի շարքի դերասանական կազմը շարունակում է համալրվել նոր անուններով։ Այս անգամ դերասանական կազմին է միացել Նիկոլաս Հոլթը, ով «X-Men», «Warm Bodies», «The Favourite» և այլ հաջողված նախագծերի աստղն է։ Նա կխաղա Ոսկեգույն Լոքհարթի՝ Հոգվարթսի ամենակատակերգական «Պաշտպանություն մութ արվեստներից» դասախոսի և գրողի դերը։
14-08-2026 14:09
Բիլ Գեյթսի կրտսեր դուստրն արդեն երկու ամիս է, ինչ սկանդալի կենտրոնում է։ Հուլիսի սկզբին Ֆիբի Գեյթսի Phia ստարտափը կասկածվում էր ուրիշների վաճառքից շահույթ ստանալու մեջ։ Հարթակը գրպանել էր գործընկերների միջնորդավճարները, ինչը, ըստ աղջիկների, «տեխնիկական խափանում» էր։ Այնուամենայնիվ, այժմ կան հիմքեր ենթադրելու, որ նրանք տեղյակ էին այս թաքնված մեխանիզմի մասին. նրանց նամակագրության սքրինշոթները արտահոսել են լրատվամիջոցներ։
14-08-2026 06:19
Օգոստոսի 14-ին իր ծննդյան օրն է նշում  Հոլի Բերին: Հոլիվուդյան կուռքը, երկու երեխաների մայրը և հայտնի «Կատու-կինը» 60 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի: «Ես համոզված եմ, որ սննդի մասին պետք է խոսել վաղ տարիքից և օրինակ ծառայել», - նշում է նա:
14-08-2026 04:12
Վերջերս սոցիալական ցանցերում իրարանցում էր Արիանա Գրանդեի կտրուկ քաշի կորստի պատճառով։ Այժմ Ջեննա Օրտեգան նույնպես ուշադրության կենտրոնում է հայտնվել. երկրպագուները դերասանուհուն մեղադրում են ծայրահեղ քաշի կորստի մեջ և նույնիսկ կասկածում նրան Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Սա տեղի է ունեցել Esquire-ի համար վերջերս տված տեսահարցազրույցից հետո, որի ընթացքում Ջեննան մասնակցել է լուսանկարահանման և տեսահոլովակի նկարահանումների։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1105 անգամ
08.08.2026
Դիտվել է 467 անգամ
12.08.2026
Դիտվել է 237 անգամ
14.08.2026
Դիտվել է 140 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster