Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 4-10-ը 2019 թ․
04.11.2019
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Խոյ
Այս շաբաթ ճիշտ բաշխեք ծանրաբեռնվածությունը, հակառակ դեպքում ՝ մինչև հանգստյան օրերն ուժերի այնպիսի անկում կունենաք, որ ստիպված կլինեք մոռանալ ձեր ծրագրերի մասին: Այժմ ընկերներն ու հարազատները ձեր խորհուրդների ու աջակցության կարիքը կունենան: Եթե պլանավորում եք խոշոր գնում, կատարել, ապա այն արեք հանգստյան օրը:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Ցուլ
Բոլոր հարցերի համար այժմ ստիպված կլինեք էներգիա և ժամանակ ծախսել շատ ավելին, քան սպասում էիք: Լավ ժամանակ է համախոհ մարդկանց թիմում աշխատելու համար: Հարաբերությունները հարազատների, գործընկերների, սիրլիի կամ երեխաների հետ կզարգանան ներդաշնակ: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել կերպարի փոխության մասին, ինչը դրականորեն կանդրադառնա ինչպես պաշտոնական հարաբերությունների, այնպես էլ անձնական կյանքի վրա:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Երկվորյակ
Աստղերը խորհուրդ են տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել եղածների ամրացման և նոր գործընկերային կապերի հաստատման վրա: Կարող են առաջնահերթ դառնալ ֆինանսական խնդիրները և մասնագիտական հեղինակության պաշտպանության հարցը: Նրանք, ովքեր գտնվում են աշխատանքի որոնման մեջ, պետք է ակտիվություն ցուցաբերեն համացանցում:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Խեցգետին
Շատ խեցգետիններ ստիպված կլինեն իրենց վրա վերցնել ուրիշների գործերը: Կարող եք օգնել, բայց չպետք է թույլ տաք, որ ուրշները ձեզ շահագորշեն։ Ուրբաթ հարազատներից մեկը գուցե ցանկանա հարաբերություններ պարզել: Մի ենթարկվեք սադրանքներին: Հանգստյան օրերը հաջող են սիրային հարաբերությունների և ռոմանտիկ ծանոթությունների համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Առյուծ
Դուք չպետք է չափազանց շատ բան ստանձնեք, հակառակ դեպքում հնարավոր է շաբաթվա կեսին ուժասպառ լինեք: Գուցե հարկ լինի օգտագործել հին կապերը: Որոշ դեպքերում ձեզ համար դժվար կլինի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Արժե փոխզիջման գնալ: Չեն բացառվում ձգձգումներն ու խոչընդոտները ուղևորության ժամանակ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Կույս
Այս շաբաթ նվիրեք փոքր գործերիի և կենցաղային աշխատանքների կարգավորմանը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Եթե արձակուրդ ունեք, ապա հիմա լավ ժամանակ է երկար ուղևորությունների համար: Լավ ժամանակաշրջան է նաև նոր ծանոթությունների համար: Իսկ ահա վերանորոգման աշխատանքներ չարժե անել: Հնարավոր է ամուսնության հետ կապված լուրջ զրույց գործընկերոջ հետ, որից հետո հարաբերությունները կամրապնդվեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Կշեռք
Այս շաբաթ չեն բացառվում վեճերը և մանր առօրյա հոգսերը: Փորձեք դրանք ավելի քիչ քննարկել անծանոթ մարդկանց հետ: Այնուամենայնիվ, աշխատավայրում հնարավոր է աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում: Լավ ժամանակ է կենցաղային աշխատանքներ կատարելու, ձեր տունը բարեկարգելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Կարիճ
Հնարավոր է կարևոր տեղեկատվությանն ձեռքբերում: Այս շաբաթ ստեղծված նախագծերը հետագայում հեշտ կլինի իրականացնել: Ուրբաթ օրը փորձեք խուսափել ռիսկային իրավիճակներից, գործարքների կնքումից: Կիրակի օրը հնարավոր է խոստումնալից հանդիպում:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Աղեղնավոր
Զգուշացեք գումար վաստակելու նոր հնարավորություններից, կորուստների վտանգ կա: Խուսափեք հարաբերություններ պարզել նրանց հետ, ովքեր ձեզ հոգեհարազատ են: Լավ ժամանակ է ընկերական հարաբերությունների համար: Կամրապնդվեն այն հարաբերությունները, որոնցում ամուսինները տարիքային մեծ տարբերություն ունեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Այծեղջյուր
Դուք շատ բան կհասցնեք անել, եթե ձեր առջև չափազանց բարդ խնդիրներ չդնեք: Շաբաթվա վերջում աստղերը խորհուրդ են տալիս ակտիվորեն ընդլայնել ծանոթությունների շրջանակը, չմերժել հրավերները, հաճախել ընկերական երեկույթներ: Այդտեղ կարող եք հանդիպել հետաքրքիր մարդկանց:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը. Ջրհոս
Պատրաստ եղեք ֆորսմաժորային իրավիճակների առաջացման համար, որոնք պահանջում են արագ որոշումների ընդունում: Ռիսկային են մեքենայով շրջագայելը: Ճանապարհին կարող են տեղի ունենալ անսպասելի միջադեպեր, տրանսպորտային միջոցների խափանումներ և խոչընդոտներ:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 4-10-ը․․ Ձկներ
Առաջիկա օրերին դուք կկարողանաք ցույց տալ ձեր ունակությունները: Որոշում կայացնելով ՝ մի կասկածեք․ առաջին տարբերակը ճիշտ կլինի: Ֆինանսական հարցերում զսպվածություն դրսևորեք. ծախսերը պետք է արդարացված լինեն: Ուրբաթ օրը մի շփվեք անծանոթ մարդկանց հետ, նրանց կողմից հնարավոր է ագրեսիա:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5740 անգամ
Читать на русском
|