Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Նիհարեցնող դետոքս ըմպելիք՝ խնձորով և դարչինով

06.08.2019

Խնձորով և դարչինով դետոքս ըմպելիքը վիտամիններով հարուստ թարմացնող կոկտեյլ է, որը ձեր օրգանիզմին թույլ կտա կենսունակ մնալ։

De-tox-ը օրգանիզմի մաքրումն է շլակներից և տոքսիններից։ De-tox-դիետա բառակապակցությունը արդեն նորություն չէ նրանց համար, ովքեր նախընտրում են ճիշտ սնունդ և հետևում կազմվածքին։

Կուլինարիայում խնձորի և դարչինի համադրությունը դասական է համարվում։ Այս համադրությունը շատ հաջողված է՝ այն օգտագործվում է թե հիմնական ճաշատեսակներում, թե աղանդերներում և ըմպելիքներում։

Ի դեպ, դարչինն այն բնական համեմունքներից է, որը հանդես է գալիս ճարպերի այրման դերում և պարունակում է բազմաթիվ վիտամիններ, մասնավորապես С, РР, А, ինչպես նաև B խմբի։

Իսկ դարչինի համադրությունը խնձորի հետ ոչ միայն համեղ, այլև չափազանց օգտակար է։

Ցանկության դեպքում առաջարկվող ընպելիքում կարելի է սառույց ավելացնել։

100 գրամ ըմպելիքում՝ 41 Կկալ է։

Բաղադրիչները

- Թարմ խնձոր՝ 2 հատ
- Ջուր՝ 1 լիտր
- Կիտրոն՝ ½ հատ
- Աղացած դարչին՝ 1 թեյի գդալ.
- Մեղր (ըստ ցանկության)՝ 1 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը

- Խնձորները լվացեք, հեռացրեք միջնամասը։
- Կտրատեք բարակ կտորներով։
- Ջրով լցված սափորի մեջ ավելացրեք խնձորի կտորները, կես կիտրոնի քամած հյութը, մեկական գդալ դարչինը և մեղրը։ 
- Մատուցելուց առաջ ընպելիքը սառեցրեք`1 օր պահելով սառնարանում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11055 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2026 08:18
Մինչ նորաձև Փարիզը պատրաստվում է Dior, Maison Margiela և Saint Laurent ցուցադրություններին, L'Oréal Paris-ը արդեն հավաքել է իր առաջատար հայտնիներին: Բրենդն անցկացրել է իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցել են մոդելներ, դերասանուհիներ, երգչուհիներ և մարզիկներ․ նրանք բոլորն էլ մասնակցել են ցուցադրությանը «Արտահայտեք ձեր արժեքը» կարգախոսի ներքո: Երեկոյի գագաթնակետը բրենդի վաղեմի դեսպան Սելին Դիոնի ելույթն էր: Նա վերադարձել է իր կարիերային չորս տարվա ընդմիջումից հետո և կրկին ելույթ է ունենում: Մկանային կոշտության համախտանիշի դեմ երկարատև պայքարից հետո երգչուհին այժմ ռեմիսիայի մեջ է և պատրաստ է աշխարհին ասել. «Ես ողջ եմ»:
30-09-2026 08:15
Փարիզում շարունակվում է նորաձևության միջոցառումների շարքը: Երեկ երեկոյան Palais Brongniart-ում տեղի ունեցավ Elie Saab-ի և H&M-ի համագործակցությանը նվիրված երեկույթ: Այնտեղ ներկա էին բազմաթիվ հայտնի մոդելներ, այդ թվում՝ նրանք, որոնք արդեն երեխա են ունեցել:
30-09-2026 01:22
Բարբարա Փալվինը և Դիլան Սփրաուսը առաջին անգամ ծնող են դարձել։ Նրանք ուրախ լուրով կիսվել են իրենց սոցիալական ցանցերի էջերում՝ կից հրապարակելով նորածին դստեր առաջին լուսանկարները։ Աղջիկը ծնվել է սեպտեմբերի սկզբին, բայց զույգը որոշել է լուրը հայտնել միայն հիմա։
29-09-2026 10:54
Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար:
29-09-2026 10:48
The New York Times  ամսագիրը հրապարակել է ֆիլմերի հերթական վարկանիշը։ Այս անգամ հրատարակչության թիմը համագործակցել է ոլորտի մասնագետների հետ՝ կազմելու համար 21-րդ դարի լավագույն հեռուստասերիալների ցանկը։ Հարցմանը մասնակցել են հայտնի էկրանային աստղեր՝ Էլիզաբեթ Մոսից և Ռոուզ Բիրնից մինչև Ադամ Սքոթ և Քոլման Դոմինգո, ինչպես նաև առաջատար ռեժիսորներ՝ Դեյմոն Լինդելոֆ («Կորուսյալները»), Լենա Դանհեմ («Աղջիկներ»), Նոա Հոուլի («Ֆարգո») և շատ ուրիշներ։ Ցանկն անսպասեալի գլխավորել է «Breaking Bad»-ը։   Առաջատարների շարքում են նաև այնպիսի նախագծեր, որոնց մասին բազմիցս լսել ենք՝ «Թագը», «Գահերի խաղը», «Գրասենյակը» (բրիտանական և ամերիկյան տարբերակներ), «Սպիտակ լոտոս», «Կորուսյալները» և շատ այլ աշխատանքներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.09.2026
Դիտվել է 559 անգամ
23.09.2026
Դիտվել է 392 անգամ
25.09.2026
Դիտվել է 339 անգամ
29.09.2026
Դիտվել է 144 անգամ
30.09.2026
Դիտվել է 41 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster