Իրականում առաջին ժամադրությանը մանրակրկիտ նախապատրաստվում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Անգամ` հուզվում են հանդիպումից առաջ: Պատահում է, որ մարդիկ միմյանց դուր չեն գալիս: Ինչ արարծ` կայծ չի բռնկվել նրանց միջև: Հաճախ են կանայք իրենց հարց տալիս` գուցե նրան դուր չեկա՞:
Ահա մի քանի հայտանիշ, որոնցով կարելի է հասկանալ` դուր եկե՞լ եք նրան, թե ոչ:
Ժպիտը
Եթե տղամարդը ժպտում է, բայց ոչ լիարժեք, ապա դրան արժե ուշադրություն դարձնել: Հոգեբանական առումով դա նշանակում է, որ կինը հետաքրքիր չէ, իսկ ժպիտը զուտ խորհրդանշական է, որպեսզի զրույցը չընդհատվի:
Հպում
Եթե տղամարդը փորձում է ձեզ հպվել, ապա, ամենայն հավանականությամբ, նա դասական կնամոլ է: Եվ դուք հրաշալի հասկանում եք, որ նրան պետք չեն սեր և ռոմանտիկա, այլ պարզապես մի քանի անգամվա մերձեցում, և այդպիսի հարաբերությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:
Հաջորդ ժամադրությունը
Եթե տղամարդը հանդիպիմից քիչ անց խոսում է հաջորդ ժամադրության մասին, ապա հավանական է, որ նա ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել ձեր ներկայությունից: Այնպես որ չարժե ձեր թանկարժեք ժամանակը ծախսեք նման մարդու վրա: Առաջինը դուք վերկացեք ու հեռացեք: Նրան այդպես էլ պետք է:
Նայում է շուրջբոլորը
Այն պարագայում, երբ տղամարդը ձեզ հետ շփվելիս նայում է շուրջբոլորը, ապա, ամենայն հավանականությամբ, դուք նրան անհրաժեշտ չափով չեք հետաքրքրել և նա չի համբերում, թե երբ է գնալու:
Ժամանել է ընկերների հետ
Երբ տղամարդն առաջին հանդիպմանը գալիս է ընկերոջ ուղեկցությամբ, ապա, ամենայն հավանականությամբ, ձեզ հետ հանդիպումը նրա համար էական նշանակություն չունի: Չէ՞ որ ժամադրությանը, առավել ևս` առաջին, պետք է լինել միայն երկուսով, որպեսզի ոչ ոք և ոչինչ չշեղի: Չէ՞ որ պետք է մեկմեկու ճանաչել, իսկ կողմնակի մարդիկ միայն կխանգարեն:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: