Սովորաբար, երբ մարդը վատ է կատարում իր գործը՝ վրդովվում է. «Գիտեք, իսկ ինչքա՞ն են ինձ վճարում»: Գիտենք: Սակայն չենք հասկանում, թե այդ դեպքում ի՞նչ եք անում դուք այդդեղ: Ամեն ինչ պարզ է. դուր չի գալիս՝ մի աշխատիր: Եվ այդպես՝ ամեն ինչում:
Վատ է քեզ տվյալ մարդու հետ ապրելը՝ մի ապրի: Քեզ հետ վա՞տ են վարվում գործընկերները՝ փոխիր նրանց: Կոստյումը վատ է նստում՝ տուր նրան, ում վրա կատարյալ կլինի: Վա՞տ ես քնում՝ զբաղվիր քո հոգեկան վիճակով: Վա՞տ ես քեզ զգում՝ բուժվիր: Վա՞տ է քեզ տվյալ երկրում ապրելը՝ մեկնիր:
Քայլ արա, և մի նվնվա
Լա՞վ է տրտնջալը: Լա՞վ է գանգատվելը: Լա՞վ է տառապելը: Լա՞վ է զոհ լինելը: Լա՞վ է, երբ ցավակցում են: Լա՞վ է, երբ ձեր փոխարեն որոշում և օգնում են: Լա՞վ է սեփական կյանքի հետ ոչինչ չանելը: Հանգիտս: Կանխատեսելի: Սա հարմարավետության քո գոտին է: Լինել ճահճի մեջ՝ քո տարերքն է:
Այս ամենում կա իմաստ: Կյանքի ամենամեծ իմաստը: Եթե դու զոհ չե՞ս, ապա ո՞վ ես: Եթե չբաղոքես, ապա ինչո՞վ կզբաղվես: Եթե հանել այն իմաստը, թե. «Ինձ համար շատ դժվար է, սակայն ես կրում եմ իմ խաչը», ապա ի՞նչ կմնա: Ո՞ւր կգնաս առանց խաչի: Ինչպե՞ս պիտի ապրես առանց դրա՝ ընդհանրապես:
Չլուծելը ևս լուծում է: Չփոխելը նույնպես ընտրություն է: Եթե դու նման ընտրություն ես կատարում, ապա եղիր դրա հետ, ընդունիր այն, հաճույք ստացիր դրանից: Սակայն ուրշների ուղեղները մի ծանրաբեռնի: Նրանք պարտադրված չեն ձեր խաղը խաղալու:
Խոստովանիր՝ դու այնտեղ ես, որտեղ ցանկանում ես լինել: Ճշմարտությունը դա է:
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47 Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34 Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով: