Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ներկել աչքերը ստվերաներկով. 7 խորհուրդ

06.02.2019

Ստվերաներկը այնքան էլ հասարակ պարագա չէ և դրանով կարողանում են ճիշտ օգտվել հատուկենտները: Կատարյալ դիմահարդարման համար ստվերաներկը շատ կարևոր է, քանի որ նրանց օգնությամբ կարելի է հայացքը դարձնել շողացող և նույնիսկ փոխել աչքերի ձևը:

Ահա մի քանի կանոն ստվերաներկը ճիշտ քսելու համար:

1. Օգտագործեք որակյալ պրայմեր

Լավ հիմքն ավելի կարևոր է, քան ստվերաներկի որակը: Հիմքը ստվերաներկը դարձնում է ավելի կանգուն՝ այն չի լղոզվի և չի թափվի: Բացի այդ՝ երանգը կդառնա ավելի հարուստ: Աչքերը գեղեցիկ ներկելու համար որպես հիմք կարելի է օգտագործել ոչ միայն հատուկ պրայմեր, այլ պաստելային գույնի կրեմային ստվերաներկ:

2. Տարածել

Ստվերաներկ քսելու կարևոր կանոնը լավ տարածելն է: Այո, դրա վրա որոշ ժամանակ կգնա, սակայն արդյունքը կլինի գերազանց:

3. Մի մոռացեք վրձինների մասին

Շատերն աչքերի հարդարման համար օգտագործում են ստանդարտ ապլիկատոր: Սակայն դրա օգնությամբ գրեթե անհնար է կատարյալ տարածել ստվերաներկը: Փոշի ստվերաներկը քսելու համար ցանկալի է օգտագործել հատուկ վրձիններ, իսկ կրեմային նյութակազմվածքովը կարելի է քսել մատներով:

4. Սահուն անցումներ

Ինչպե՞ս ճիշտ ներկել աչքերը: Օգտագործելով մի քանի երանգ՝ փորձեք խուսափել հստակ սահմաններից: Սահուն անցումներ կարելի է անել տարածելով ստվերաներկը:

5. Տակի հատվածի կոկիկություն

600x580

Գունավոր ստվերաներկը ներքևի մասում ստեղծում է մուգ շրջանների էֆֆեկտ, եթե նույնիսկ ձեր մոտ այդ խնդիրը չկա: Ներքևի հատվածի համար ավելի լավ է օգտագործել մատիտ կամ բաց ստվերաներկ, իսկ մուգը քսել աչքերի դրսի անկյուններին:

6. Կոնսիլեր կամ դիմափոշի

Աչքերի վառ հարդարումը լրացուցիչ ուշադրություն է գրավում, այդ պատճառով մի մոռացեք կոնսիլեր օգտագործել աչքերի տակի համար: Եթե պատրաստվում եք անել smoky eyes անպայման դիմափոշի քսեք կոնսիլերի վրայից, որպեսզի այն չլղոզվի, եթե հանկարծ մուգ ստվերաներկը թափվի:

7. Առնվազն 3 երանգ

Գեղեցիկ դիմահարդարման համար ձեզ պետք կգա առնվազն 3 երանգ՝ միջինը մեջտեղի հատվածի, մուգը՝ դրսի, իսկ բացը՝ ներքին հատվածների համար: Եթե ժամանակ չունեք, ապա կարող եք ընտրել միայն բաց վարդագույնը, այն սազում է գրեթե բոլորին և կդարձնի ձեր արտաքինը ավելի թարմ և հանգստացած:

Ճիշտ քսելու համար պետք է․

Քսել տոնային հիմքը նաև աչքերին: Կոնսիլերի և դիմափոշու օգնությամբ թաքցնել աչքերի տակի սև շրջանները: Քսել հիմանական գույնը աչքի շարժվող հատվածի վրա՝ ամբողջությամբ այն փակելով: Աչքերի ներքին անկյունները պետք է քսել փայլուն բաց ստվերաներկով: Մուգ գույնի ստվեներկով քսեք աչքերի դրսի անկունները: Վրձնի միջոցով լավ տարածեք ստվերաներկը: Ավարտեք դիմահարդարումը սևաներկ քսելով թարթիչներին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1010 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոնքերի խնամք` ինչպես հանել, ներկել և հարդարել

12.02.2019
Հաճախ մենք այնքան ենք տարվում հոնքերին կատարյալ տեսք հաղորդելու մոլուցքով, որ չափից շատ մազիկներ ենք հանում:

Ինչպես ներկել աչքերը ստվերաներկով. 7 խորհուրդ

06.02.2019
Կատարյալ դիմահարդարման համար ստվերաներկը շատ կարևոր է, քանի որ նրանց օգնությամբ կարելի է հայացքը դարձնել շողացող և նույնիսկ փոխել աչքերի ձևը: 

5 միֆ դիմահարդարման մասին, որոնք պետք է մոռանալ

18.01.2019
Կոսմետիկան չի սիրում անփույթ վերաբերմունք: Ահա 5 միֆ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին:

Ինչպես երկարացնել մազերը

15.01.2019
10 խորհուրդ, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը

Գեղեցիկ ձեռքեր. 10 խորամանկություն, որոնք կօգնեն մաշկը երիտասարդ պահել

10.01.2019
Մեր ձեռքերը պատրաստ են մեր մասին շատ բան պատմելու,  ասկայն հաճախ մենք նրանց բավականաչափ ուշադրություն չենք դարձնում: 

Դիմակ քրքումից` գեղեցկության գաղտնի զենք

21.12.2018
Բացի նրանից, որ այս համեմունքը ունի զարմանալի բուժիչ հատկություններ այն նաև գեղեցկության գերազանց միջոց է: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2019 07:40
Քնից առաջ մեղրի օգտագործումը բուժական ներգործություն է թողնում. գիտնականներ:
18-02-2019 07:32
Pantone 2019. գույներ, որոնք նորաձև են լինելու գարնանը և ամռանը. Ֆիեստա, Քրքում, Վարդագույն սիրամարգ, Վառ ոսկեգույն, Երկնագույն արքայադուստր, Կարամել, Քաղցր եգիպտացորեն, Խավարում:
18-02-2019 02:37
Գարնան ամենանորաձև սանրվածքը ֆրանսիական հյուսն է։
18-02-2019 00:42
Սրտի հիվանդությունների հետ ավելի հաճախ բախվում են տղամարդիկ, իսկ 50 տարեկանից ցածր կանայք բավականին պաշտպանված են այդ հիվանդություններից:
18-02-2019 00:34
Ամենակատարյալ կանանց եռյակն՝ ըստ կենդանակերպի նշանների. Ցուլ, Կարիճ, Ջրհոս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ փետրվարի 2019 թ

01.02.2019
Հաջող ամիս է սպասվում. ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում կթագավորի հերդաշնակությունը և բարեկեցությունը։ 

LADYNEWS TV
ՌԴ ազգային գվարդիայի զորքերի երգի եւ պարի ակադեմիական անսամբլը ներկայացրել է Ջորջ Մայքլի Last Christmas երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.02.2019
Դիտվել է 1057 անգամ
12.02.2019
Դիտվել է 1032 անգամ
15.02.2019
Դիտվել է 397 անգամ
13.02.2019
Դիտվել է 382 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster