Կլատչերի նորաձեւություն, 2012 գարուն-ամառ
02.05.2012
Կլատչերի սիրահարների թիվը մեծանում է, իսկ նորաձեւությունը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով: Պայուսակների սեզոնային նորաձեւությունը ներկայացնելիս արդեն ասել ենք, որ խոշոր կլատչերը նորաձեւ են: Առաջարկում ենք ծանոթանալ նաեւ մյուս տենդենցներին:
Կարդացեք նաեւ Նորաձև են մեծ կլատչերը. պայուսակների նորաձեւություն, 2012 գարուն-ամառ
Կլատչեր սողունների կաշվից
Այս տարի նորաձև են հատկապես օձի և կոկորդիլոսի կաշիները, բայց եթե Ձեզ այդքան մեծ շռայլություն չեք կարող թույլ տալ կամ էլ մտածում եք մեր ֆաունայի պահպանության մասին, կարող եք ընտրել բնականին փոխարինողները:
Հյուսքով կլատչեր
Սրանք նույնպես նորաձևության գագաթին են: Կարելի է կրել և գարնանը, և ամռանը: Գեղեցիկ են նայվում հյուսքի հետ նաև կաշվի, ծղոտի և գործվածքների համադրությունը:
Մինիկլատչեր
Դեռ անցած տարի սրանք նորաձևության ճիչ էին, բայց ինչպես երևում է, չեն էլ պատրաստվում այս տարվա հարթակից իջնել: Գեղեցիկ են հատկապես երեկոյան զգեստների հետ: Առաջին հայացքից մտածում եք, որ երևի այնտեղ տեղավորվի միայն մեկ շրթներկ կամ դիմափոշի: Բայց հենց դրանում էլ գրավչությունն է: Հատկապես նորաձև են ուժեղ փայլով, ոսկեգույն, մարգարտաշար կլատչերը:
«Երկրաչափական» կլատչեր
«Քառակուսիներն» ու «ուղղանկյունները» նորից նորաձև են: Մնում է որոշեք, թե ինչի հետ կարող եք կրել, որ հնարավորինս կերպարը գեղեցիկ լինի:
Կոշտ կլատչեր
Ամուր պատյանով կլատչերն այս սեզոն բավական ակտուալ են: Կարելի է նաև հանդիպել ձկան թեփուկներ հիշեցնող «մաշկով» կլատչերի:
Կոսմետիկայի պայուսակ հիշեցնող կլատչեր
Նորաձև են կոսմետիկայի պայուսակ հիշեցնող կլատչերը, որոնք զարդարված են գունավոր հուլունքներով, հետաքրքիր զարդանախշերով:
Ոսկեգույն կլատչեր
Ոսկեգույնը Ձեզ ուղղակի շշմեցուցիչ փայլ կհաղորդի: Կարող եք այն համադրել սև կամ միատոն երեկոյան զգեստների հետ:
Սպիտակ կլատչեր
Եթե ոսկեգույնը Ձեզ դուր չի գալիս, սպիտակը բոլոր ոճերում միշտ հիասքանչ է: Այսպիսի կլատչերը ստեղծում են հեքիաթային ու շատ ռոմանտիկ կերպար:
Կլատչ վառ գույներով
Ինչպես բոլոր դեպքերում, վառ գույները ավելի գայթակղիչ ու աչքի ընկնող են: Մի մոռացեք, որ և գարնանը, և ամռանը գունագեղ լինելը միշտ էլ նորաձև է:
Եվ վերջապես, ինչպես պահել կլատչը ձեռքում: Եթե նկատել եք, նորաձևության բոլոր ցուցադրություններում մոդելները մի ծայրը միշտ ներքև են պահում: Եթե կա բռնակ, ապա կարող եք փաթաթել ձեռքին ու նոր բռնել: Երբեմն էլ ամուր բռնեք և հենեք մարմնին:
Դիտվել է 10531 անգամ
|