Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2024 թվականի աշնանային նորաձևության 5 հիմնական գույները․ ինչպես ստանալ ճիշտ երանգ

21.08.2024

Բոլոր արդիական իրերը և նորաձև դետալներն անիմաստ են, եթե դուք չեք հետևում ժամանակակից գունային սխեմային:

Ճիշտ ընտրված գունապնակը տրամադրություն է ստեղծում ոչ միայն ամբողջ հավաքածուի, այլ նաև անհատական կերպարի համար: Եվ եթե ընտրել եք արդիական երանգներ և հիմնական ձևվածք, ապա ամենևին էլ կարևոր չէ, թե արդյոք ձեր հանդերձանքը կպարունակի՞ նորաձև դետալներ և թրենդային պրինտներ․ ամբողջական հագուստը կունենա ոճային և ներդաշնակ տեսք։ Այսպիսով, ի՞նչ երանգներ ընտրել 2024 թվականի աշնանը:

Խակի

Խակի՝ հողային կանաչ կամ նույնիսկ բնությունը հիշեցնող ձիթապտղի կանաչը, հավակնում է դառնալ գալիք սեզոնի գլխավոր գույնը: Դա հիմնականում ասոցացվում է զինվորական ոճի հետ, բայց ոչ այս տարի։

600x400

Պոդիումներում այս գույնը ներկայացված է տարբեր հյուսվածքներով և նյութերով՝ փափուկ թավիշից մինչև կոպիտ թվիդ և կաշի, ինչը նշանակում է, որ այն կարելի է հարմարեցնել տարբեր ոճերի և առիթների հետ: Հարստացրեք ձեր զգեստապահարանն այս գունային լուծումներով, քանի որ նման երանգները հեշտությամբ կարող են փոխարինել սև կամ շագանակագույն հիմքը։

600x400

Վարդագույն

Պոդիումներում վարդագույնն այս անգամ շատ տարբեր էր՝ կեղտոտ դեղձից մինչև ելակի կաթի երանգ: Օգտագործեք այն որպես հիմք:

600x400

Նման խամրած երանգները հիանալի համադրվում են ինչպես կոնտրաստային, այնպես էլ մարմնագույն երանգների հետ. նման նուրբ համադրությամբ դուք հեշտությամբ կարող եք փոխարինել սպիտակ կամ բեժ հիմքը և ձեր տեսքին կանացիություն հաղորդել:

600x400

Մոխրագույն

Մոխրագույնը ողջ 2024 թվականին արդեն տարածված էր, սակայն աշնան գալուստով այն պետք է հետաքրքիր նյութերի տեսքով հայտնվի։ Սա կարող է լինել մորթի, բուրդ, տրիկոտաժե նախշեր, ժանյակ, ծոպեր, փայլուն ծածկույթ կամ նույնիսկ ծավալուն դետալներ: Այս տարբերակում մկնիկի երանգը հարուստ և տպավորիչ տեսք կունենա:

600x400

600x400

Դեղին

Ամբողջ ամառը խոսվում էր կարագի գույնի դեղինի ժողովրդականության մասին: Արևային երանգի ավելի ոսկեգույն և հարուստ տարբերակներին մթագնում են արդեն սիրելի դարձած պաստելային գույները: ի դեպ, այն ոչ պակաս բազմակողմանի է և լավ համադրվում է ցանկացած այլ գույնի հետ, նույնիսկ՝ տաք հանդերձանքներում։ Բայց եթե ձեզ դուր չի գալիս գունատ տարբերակը, կա այլընտրանք՝ մանանեխը: Սա ևս մեկ հավերժական պարտադիր տարր է յուրաքանչյուր աշնան համար: Այն ձեր տեսքին հեշտությամբ կհաղորդի պայծառություն՝ այն առանց չափազանց հավակնոտ դարձնելու: Նորաձև է այն համադրել լաքապատ կաշկի և մարմնագույն տրիկոտաժի հետ։

600x400

600x400

Երկնագույն

Երկնագույն և նուրբ կապույտ երանգները նույնպես մեզ կուղեկցեն ամռան ավարտից հետո։ Հիշեք Մալդիվների ալիքների գույնը և ոգեշնչվեք: Լազուր, երկնային, տիֆանիի գույնը․ տարբերակները շատ են: Պաստելային տարբերակները հատկապես տպավորիչ տեսք կունենան կիսաթափանցիկ կտորների, փայլուն ատլասի կամ սահուն մետաքսի և շիֆոնի վրա: Փորձեք դրանք մի փոքր մեղմել կրեմի, սևի, շոկոլադի կամ մոխրագույն իրերի համադրությամբ:

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7481 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 377 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster