Նախևառաջ խորհուրդ չի տրվում գլուխը լվանալ շաբաթական երկու-երեք անգամից ավելի: Մազերի ամենօրյա լվանալը վնասում է պաշտպանիչ շերտը:
Երկրորդ` չի կարելի գկուխը լվանալ շատ տաք կամ սառը ջրով: Նախընտրելի ջերմաստիճանը 40-50 աստիճանն է:
Իսկ ահա վարսերի համար նախատեսված զովացնող քսուքները պետք է քսել արմատներից հինգ-վեց սանտիմետր հեռու:
Եվս մեկ սխալ. չափից դուրս մեծ քանակի փրփուրների և լաքերի օգտագործումը: Փորձագետները խորհուրդ են տալիս սկսել նվազագույն ծավալներից, աստիճանաբար ավելացնել այդ միջոցների քանակը՝ ըստ անհրաժեշտության:
Չորրորդ վատ սովորությունը՝ օրվա ընթացքում մազերի հաճախ ձեռք տալն է: Ափի մաշկն արագ աղտոտում է մազերը:
Փորձագոտները խորհուրդ են տալիս հաճախակի մաքրել սանրը:
Վատ սովորությունների մեջ նշվում է նաև օդի ցածր ջերմաստիճանների պարագայում գլխարկ կրելուց հրաժարվելը։
Եզրափակիչ սխալը դեմքի համար նախատեսված դիմակների և կրեմների օգտագործումն է առանց գլուխը կապելու, ինչը կկանխեր դրանց ընկնելը մազերի վրա:
Փորձագետները կանանց խորհուրդ են տալիս չսանրել մազերը դրանք չորացնելիս: Մերսող խոզանակը մեծ վնաս է հասցնում խոնավ մազերին:
11-02-2026 11:19 Google-ի նախկին գործադիր տնօրեն և միլիարդատեր Էրիկ Շմիդտը հայտնվել է աղմկահարույց սկանդալի կենտրոնում: Գերմանական BILD թերթի տվյալներով՝ 70-ամյա ձեռնարկատերը մտերիմ հարաբերությունների մեջ է 27-ամյա Գլորիա-Սոֆի Բուրկանդտի հետ, որը Բավարիայի վարչապետ և Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) առաջնորդ Մարկուս Սյոդերի դուստրն է:
11-02-2026 11:15 Լեգենդար Շերը պատրաստվում է թողարկել իր հուշագրությունը՝ «Cher: The Memoir, Part One», և առաջին հատվածներն արդեն իսկ սենսացիա են առաջացրել։ 79-ամյա փոփ աստղը անկեղծորեն խոսել է իր երիտասարդության տրավմատիկ իրադարձությունների մասին, որոնք տասնամյակներ շարունակ գաղտնի է պահել։
11-02-2026 09:21 BBC News-ի հաղորդմամբ՝ տարեց ֆրանսիացի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 89 դեռահասի նկատմամբ բռնաբարության և սեռական ոտնձգության մեջ՝ զանգվածային բռնության գործով, որը, ոստիկանության խոսքով, ընդգրկում է մի քանի երկրներ և սկիզբ է առնում 1960-ական թվականներից։ 79-ամյա Ժակ Լևեգլը, որը կալանավորված է Ֆրանսիայի հարավ-արևելքում, ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա զարմիկը գտել է ֆլեշ կրիչ, որի վրա, ենթադրաբար, մանրամասն նկարագրված են նրա «սեռական հարաբերությունները» 13-ից 17 տարեկան անչափահասների հետ:
11-02-2026 07:24 Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ըստ ոստիկանության՝ ևս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունն իրականացվել է մի կնոջ կողմից, որին մահացած են գտել դպրոցում. ամենայն հավանականությամբ, նա ինքնասպան է եղել։
11-02-2026 02:00 Ավանդական «Օսկար» մրցանակի թեկնածուների ընթրիքը տեղի է ունեցել Բևեռլի Հիլզի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցել են մրցանակի թեկնածու աստղեր Էմմա Սթոունը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեյթ Հադսոնը, Թիմոթի Շալամեն, Էլ Ֆանինգը, Ջեյքոբ Էլորդին, Թեյանա Թեյլորը, Ստելան Սկարսգարդը, Իթան Հոուքը, Ռոուզ Բիրնը, ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Փոլ Թոմաս Անդերսոնը և այլք:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: