Մաշկի ձգությունը վերականգնող միջոցներ
02.08.2018
Տնային պայմաններում պատրաստված կրեմները և սկրաբները քչացնում են լայնացումները և դրական ազդեցություն են թողնում մաշկի վրա: Դրանք ամբողջությամբ չեն վերանում, սակայն նկատելիորեն քչանում են:
Կոսմետոլոգի խորհուրդներ մաշկի վերականգման համար.
Հալվեի հյութից պատրաստված կրեմ
Պատրաստեք խառնուրդ հալվեի հյութից, ձիթապտղի յուղից և ավելացրեք 10 կաթիլ վիտամին A և E: Օրը երկու անգամ լավ քսեք այդ խառնուրդը խնդրահարույց հատվածներին:
Սկրաբ շաքարավազից
Խառնեք նույն քանակությամբ աղ և շաքարավազ, ավելացրեք ձիթապտղի յուղ: Լավ խառնեք և քսեք մաշկին: Այս ընթացակարգը լոգարանում արեք: Զգուշորեն քսեք խառնուրդը խնդրահարույց հատվածներին, այնուհետև գոլ ջրով լվացեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6850 անգամ
Читать на русском
|