Լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2030 թվականին շաքարախտ կունենա 439 միլիոն հասուն մարդ, ինչը 50% ավելի է, քան 2010 թվականին էր։
BMJ Diabetes Research & Care ամսագիրը հրապարակել է կանադացի գիտնականների գետազոտությունը, ովքեր պարզել են, որ այն կանանց մոտ, ովքեր շաբաթական աշխատում են 45 ժամից ավելի, շաքարախտի առաջացման ռիսկը մեծանում է ավելի քան 60%։
Իրենց հետազոտության ժամանակ՝ 2003-2015 թվականներին, գիտնականները հետևել են 35-74 տարեկան 7065 կանադացի կանանց և տղամարդկանց։ Ըստ աշխատած ժամաքանակի մասնակիցներին բաժանել են չորս խմբի․ առաջին խումբը՝ շաբաթական 15- 33 ժամ, երկրորդը՝ 34-40, երրորդը՝ 41-44, չորրորդը՝ 45 ժամ և ավելի։
Արդյունքում նրանց մոտ, ովքեր աշխատում էին 45 ժամ և ավելի, շաքարաշտի զարգացման ռիսկն էապես բարձր էր (63%), համեմատած նրանց հետ, ովքեր աշխատում էին 34-40 ժամ։ Ռիսկի այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլը կամ ֆիզիկական ակտիվության մակարդակը, ինչպես պարզվել է, գրեթե չեն ազդում հիվանդության զարգացման գործընթացի վրա։
Հետազոտողների խոսքով՝ երկարատև աշխատանքային օրը, գումարած՝ տնային գործերը, կանանց օրգանիզմի մեջ առաջացնում են լրացուցիչ սթրեսային ռեակցիաներ, ինչը մեծացնում է հորմոնալ շեղումների ռիսկը, այդ թվում՝ կաթվածների հակվածությումը։ Բացի այդ՝ կանանց հաճախ պարզապես ժամանակը չի բավականացնում, որպեսզի վարեն առողջ ապրելակերպ, քնեն և հետևեն առողջությանը։
Գիտնականները կանանց խորհուրդ են տալիս շաբաթական 34 ժամից ավելի չաշխատել, իսկ տղամարդկանց, ովքեր նաև ծանրաբեռնված են տնային գործերով՝ 47 ժամից ոչ ավելի։
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: