Պարանոցի մաշկի խնամքը
27.04.2012
Պարանոցի հատվածը թերևս ամենապրոբլեմայինն է կնոջ մարմնի վրա: Բաց զգեստների սիրահարները հաճախ են բախվում այն խնդրին, որ պարանոցի մաշկը հերթական անգամ դժգոհելու տեղիք է տալիս: Էլ չենք խոսում արևայրուքի մասին, որն հիմնականում կարմրեցնում է հենց պարանոցի հատվածը: Ինչպես խնամել պարանոցը, որ «կարապի վիզը» երազանք չլինի:
Նախ անհրաժեշտ է երկար ու հոգնեցուցիչ աշխատանքից հետո (հատկապես' գրասենյակային) զբաղվել վարժություններով վզի շրջանի համար:
Պտտեք գլուխը դանդաղ նախ աջ, ապա' ձախ: Վարժությունը կատարելու ընթացքում կարող եք ձեռքով մերսել պարանոցի մաշկը:
Պարանոցի մաշկը թարմացնող ու պրկող լավագույն միջոցը կարտոֆիլով դիմակն է: 2-3 կարտոֆիլը խաշել, տրորել, խառնել 1 ճաշի գդալ բուսական յուղի կամ 1 հարած ձվի հետ: Տաք-տաք (չթողնելով, որ կարտոֆիլը սառչի) քսել պարանոցին ու փաթաթել սրբիչով: 15-20 րոպե հետո լվանալ գոլ ջրով:
Ինչ վերաբերում է արևայրուքի տհաճ հետքերին, ապա հրաշալի միջոց է մածունի 15-20 րոպեանոց դիմակը: Դիտվել է 4669 անգամ
|