Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մի արեք այսպես․ 5 սովորություն, որոնց պատճառով մաշկը ծերանում է

17.02.2018

Գաղտնիք չէ, որ տարիքի հետ մեր օրգանիզմում նվազում է աճի հորմոնի արտադրությունը, ինչը պարտադիր անդրադառնում է մաշկի վրա:

Այս ընթացքը կանգնեցնել հնարավոր չէ, սակայն հրաժարվել մի քանի բաներից, որոնք սպառում են մեր հորմոնի, գեղեցկության և երիտասարդության պահուստները կարելի է: Սկսեք ընդամենը 5 սովորությունից, որոնք կպահպանեն ձեր գեղեցկությունը և դեմքի երիտասարդությունը:


Հրաժարվեք սխալ սնունդից

Դադարեք օգտագործել մարգարին, կարմիր միս, սպիտակ հաց, քաղցրեղեն, վերամշակված սննդամթերք: Դրանք կարող են օրգանիզմում հրահրել բորբոքային պրոցեսներ: Ժամանակից շուտ ծերացումից խուսափելու համար, շեշտը դրեք օմեգա-3 յուղաթթուներով հարուստ սննդի վրա` կտավատի ձեթ, կտավատի յուղ, ավոկադո, սաղմոն և ձիթապտղի ձեթ: Դրանք կօգնեն ձեր մաշկը պահպանել փափուկ և առաձգական: Մի մոռացեք նաև մրգերի և բանջարեղենի մասին ու բավարար քանակի սպիտակուց օգտագործեք: Վերջերս կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցի պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել արցունքների, կնճիռների և մաշկի վրա ճաքերի հայտնվելուն:

600x580

Մի չարաշահեք ալկոհոլը

Ալկոհոլը միզամուղ է, որքան շատ եք խմում, այդքան ավելի եք հեղուկազրկում ձեր օրգանիզմը, ինչը բացասաբար է ազդում դեմքի մաշկի վրա: Բացի այդ՝ ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը սրացնում է ակնեն, նպաստում կնճիռների հայտնվելուն, ինչը ձեզ ավելի է ծեր տեսք է հաղորդում:

600x580

Երկար մի նստեք այրող արևի ներքո

Որքան էլ հաճելի է ծովափին տաքանալ վառ արևի տակ, արևայրուքը մշկի համար լավագույն ազդեցություն չի ունենում։ Արևային լոգանքների ընդունումը հղի է ուռուցքների զարգացմամբ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ թուլանում են մաշկի բջջիներն ու արյունատար անոթները, հյուծում դեմքի մաշկը, այն դարձնում ավելի զգայուն և խոցելի։

600x580

Հրաժարվեք ծանր դիմահարդարումից

Դիմահարդարումը կարող է օգնել թաքցնել թերությունները և պիգմենտային հետքերը, ինչպես նաև ձեզ տարիք հաղորդել: Օրինակ, ծանր հիմքերը և տոնային կրեմները կարող են խցանվել աչքերի և բերանի կողքի կնճիռների մեջ: Ավելի լավ է նախապատվությունը տվեք թեթև խոնավեցնող հիմքերին, որոնք մեղմ ծածկ կապահովեն և մաշկին առողջ տեսք կհաղորդեն:

600x580

Դադարեք գիշերը առույգ մնալ

Դա առողջության համար ծանր հետևանքների է բերում՝ ավելորդ քաշի ձեռքբերում, իմունային համակարգի թուլացում, ուշադրության նվազում, հիշողության կորուստ, դեմքի սփրթնած գույն: Այդ պատճառով փորձեք քնել 7-9 ժամից ոչ պակաս: Ի դեպ, ցանկալի է քնել մեջքի վրա, քանի որ դեմքի մի կողմի վրա երկար քնելը վնասակար է մաշկի համար:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7296 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 558 անգամ
19.04.2024
Դիտվել է 197 անգամ
23.04.2024
Դիտվել է 148 անգամ
25.04.2024
Դիտվել է 75 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster