5 մթերք, որոնք չպետք է ուտել քնելուց առաջ
28.11.2017
Առողջ և լիարժեք քունը հաջողության և առողջության գրավականն է: Այն պատասխանատու է մեր գեղեցկության, հոգեկան վիճակի և ուղեղի աշխատանքի համար:
Բացի բոլորին հայտնի կոֆեինից, գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք կտրականապես խորհուրդ չեն տրվում օգտագործել քնելուց առաջ:
Մյուսլի և շիլաներ
Հացահատիկայիններն ինչպես հայտնի է պարունակում են մեծ քանակությամբ բարդ ածխաջրեր, որոնք բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը: Օգտագործելով այսպիսի սնունդ քնելուց առաջ, դուք անպայման ավելորդ քաշ ձեռք կբերեք:
Կարմիր միս
Մի կողմ դնելով կարծիքները կարմիր մսի օգտակարության կամ վնասի մասին, ընդհանուր ֆոնի վրա կարելի է առանձնացնել այն փաստը, որ քնելուց առաջ այն հստակ խորհուրդ չի տրվում: Դա կարող է այրոց առաջացնել: Այնպես որ, խուսափեք քնելուց առաջ այն օգտագործելուց:
Սև շոկոլադ
Մեծամասամբ այս տեսակի շոկոլադի օգտագործումը կարող է շատ օգտակար լինել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն կոֆեին է պարունակում: Ամենայն հավանականությամբ դուք ինքներդ չեք խմի տաք սուրճ և չեք ուտի սև շոկոլադ քնելուց առաջ: Ավելի լավ է այն օգտագործել օրվա առաջին կեսին և հստակ չափաբաժնով:
Պաղպաղակ
Պաղպաղակ կերեք զբոսանքի ժամանակ, սրճարանում, այգում, սակայն ոչ քնելուց առաջ: Ձեր օրգանիզմը չի կարողանա համապատասխան հանգիստ ստանալ, եթե այն ամբողջ գիշեր զբաղված լինի շաքարի յուրացման գործընթացով:
Կծու սնունդ և համեմունքներ
Չափի մեջ և օրվա հստակ պահին այսպիսի սնունդին ոչ մեկ դեմ չէ, սակայն կծու սնունդի օգտագործումը քնելուց առաջ բերում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը, ինչը իհարկե կազդի ընդհանուր վիճակի վրա: Բացի այդ այդպիսի սնունդը կառաջացնի աղեստամոքսային համակարգի աշխատանքի խանգարում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5732 անգամ
Читать на русском
|