7 արտահայտություն, որոնք կօգնեն խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից
16.11.2017
Ահա 7 արտահայտություն, որոնք կապահովեն ձեզ կոնֆլիկտային իրավիճակներից և կօգնեն անցկացնել ձեր օրերը շրջապատի հետ ներդաշնակության մեջ:
1. «Շնորհակալություն ձեր կարծիքի համար: Ես կմտածեմ դրա շուրջ»: Երբ դուք ստանում եք անցանկալի խորհուրդ ընտանեկան հավաքի ժամանակ, օրինակ, սանրվածքը փոխելու առաջարկ հորաքույրից, ուղղակի ժպտացեք և պատասխանեք շեղվելով այդ թեմայից: Եթե ձեզ կոպտորեն հարցրել են՝ «Դուք դեռ միայնա՞կ եք», մի պատասխանեք երկար արդարացումով: Ասեք, «Դեռ այո, սակայն իրավիճակի փոփոխության դեպքում ձեզ կտեղեկացնեմ»: Նպատակը կայանում է քաղաքավարի լինելու և խոսակցությունը դադարացնելու մեջ: Պետք չէ դրսևորել ագրեսիա և կոպիտ լինել:
2. «Կարո՞ղ ենք մենք հիմա խոսել»: Եթե այդ ժամանակ ամուսինն ուշադրություն է դարձնում և պատրաստ է շեղվել հեռսուստացույցից ու լսել, ուրեմն կարելի է շարունակել, եթե ոչ, ապա հաջորդ հարցն է «Ե՞րբ է քեզ հարմար»: Այդ ժամանակ քննարկվում է հարմար ժամանակը: Այս մեթոդը հարմար է նաև աշխատավայրում: Ձեր տնօրենը և գործընկերները կգնահատեն այդպիսի մոտեցումը:
3. «Ես ունեմ քո օգնության կարիքը: Եթե խնդրեմ, կարո՞ղ ես արդյոք...»: Շատ հաճախ լինում է այնպես, որ մարդիկ իրենց վրա չեն վերցնում պատասխանատվության իրենց բաժինը: Այդ դեպքում մարդուն ծուլության կամ անուշադրության մեջ մեղադրելու փոխարեն, ասեք նրան այն, ինչ դուք ցանկանում եք, որ նա անի: Այդ դեպքում հստակություն կլինի: Օրինակ, եթե պատրաստվում եք սուրճ խմել. «Ես կպատրաստեմ սուրճը, դու կլվանաս բաժակները, կամ հակառակը»:
4. «Եկեք քննարկենք այս հարցը լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո»: Որևէ բանավեճ սկսելուց առաջ մտածեք դրա պատեհության մասին, այլապես դա կարող է մեծ խնդրի վերածվել:
5. «Ի՞նչ ի նկատի ունեք»: Երբեմն ճիշտ հարց տալն այն է, ինչ անհրաժեշտ է վեճից խուսափելու համար: Մենք միշտ ենթադրություններ ենք անում այլ մարդկանց մտադրությունների մասին: Հարցրեք, որպեսզի հասկանաք, թե իրոք ի՞նչ նկատի ուներ զրուցակիցը մինչև ենթադրություններ անելը:
6. «Դա ինձ դուր չի գալիս, եկեք այս կերպ անեք»: Վիճելու փոխարեն ձեր անհամաձայնությունը կարող եք այլ կերպ մատուցել: Կենտրոնացեք խնդրի լուծման վրա և ինքներդ առաջարկ արեք:
7. «Մտածեք իմ առաջարկի շուրջ մինչև...»: Յուրաքանչյուրին ժամանակ է հարկավոր առաջարկի շուրջ մտածելու, պատասխանալ տալու համար, առավել ևս, եթե դա իր մեջ որոշ անհարմարություններ է պարունակում: Եթե դուք չեք ցանկանում մարդու մոտ շփոթմունք առաջացնել, ուրեմն նրան ժամանակ տվեք մտածելու պատասխանը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7289 անգամ
Читать на русском
|