Ինչ մթերքներ են անհրաժեշտ կոլագենի արտադրության համար
04.09.2017
Տարիքի ընթացքում կոլագենը ավելի քչանում է, հենց դրա նվազեցման հետ են կապված մաշկի տարիքային փոփոխությունները, օրինակ կնճիռների հայտնվելը, ձգվածության կորուստը: Ինչպե՞ս օգնել օրգանիզմին ավելի շատ արտադրել գեղեցկության սպիտակուցը:
Մաշկի երիտասարդությունը կախված է նրա մեջ կոլագենի քանակից: Սա առանձնահատուկ ֆիբրիլյար սպիտակուց է, որը պատասխանատու է հյուսվածքների վերականգման համար, ինչպես նաև պահպանում է մաշկի խոնավության օպտիմալ հավասարակշռությունը մոլեկուլյառ մակարդակի վրա:
Երեխաների մոտ մաշկը շատ շուտ է թարմանում, այդ պատճառով նրանց օրգանիզմը շատ կոլագեն է արտադրում: Տարիքի ընթացքում կոլագենը ավելի քիչ է սկսում արտադրվել այդ պատճառով պետք է օգնել օրգանիզմին ստանալ նյութերը, որոնք անհրաժեշտ են կոլագենի սինթեզի համար: Մասնագետները բոլորին, ովքեր ցանկանում են երկար պահպանել մաշկի երիտասարդությունը, ուտել ավելի շատ լոբազգիներ և հացահատիկային:
Կոլագենով առավել հարուստ են հնդկաձավարը, վարսակը, լոբին: Մսից նախապատվությունը ավելի լավ է տալ հնդկահավին և ճագարին, ինչպես նաև պարտադիր ձուկ օգտագործել: Կոլագենի սինթեզի համար շատ կարևոր է վիտամին С-ն, այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտվել ցիտրուսայիններից, ուտել ելակ, կանաչ սոխ:
Իհարկե պետք է նաև չմոռանալ մաշկի խնամքի մասին, որքան էլ լավ սնվեք, միևնույն է մի մոռացեք խնամող ընթացակարգերի մասին: Դիտվել է 7218 անգամ
Читать на русском
|