Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

9 հնարք, որոնք կօգնեն մազերը շատ հաճախ չլվանալ

16.08.2017

Երբ մազերը շուտ են կեղտոտվում, մենք անհարմարություն ենք զգում և այդ պատճառով փորձում ենք դրանք ավելի հաճախ լվանալ: Սակայն սովորաբար դա բերում է հակառակ արդյունքի՝ ճարպագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել և արդեն հաջորդ օրը մազերը կարող են կեղտոտ լինել:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք թույլ կտան ոչ հաճախ լվանալ մազերը:

Մազերը լվացեք եռացրած կամ ֆիլտրված ջրով

Հոսող ջուրը կարող է կոշտ լինել, ինչը վատ է անդրադառնում արտաքինի վրա: Որպեսզի դրանք արդեն հաջորդ օրը չկեղտոտվեն, ողողեք մազերը եռացած կամ ֆիլտրված ջրով: Ջրի ջերմաստիճանը, որով պետք է լվանաք գլուխը պետք է լինի 38 °С մոտ:

600x580

Թեթևացրեք խնամքը

Բոլոր խնամքի միջոցները, որոնք պետք է սնուցեն չոր և կոտրատվող մազերը կարող են ծանրացնել և կեղտոտել, եթե դրանք սխալ օգտագործեք: Դրանից խուսափելու համար, պետք է իմանալ չափը՝ խնամքի յուղերը օգտագործել շաբաթը երկու անգամ, սփրեյերը և շիճուկները հարդարման համար օգտագործել անհրաժեշտության դեպքում և ոչ մեծ քանակով:

600x580

Քիչ սանրվեք և սանր օգտագործեք

Երբ մենք շատ հաճախ ենք սանրվում կամ մշտապես ձեռք ենք տալիս մազերին, ճարպագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել: Դա բերում է նրան, որ մազերն ավելի շուտ են կեղտոտվում: Այդ պատճառով փորձեք ավելի քիչ սանրվել և  մերսման խոզանակի փոխարեն օգտագործեք սանր ու հաճախ ձեռք մի տվեք գլխի մաշկին:

600x580

Չափավորեք հարդարման միջոցները

Հարդարման բոլոր միջոցները՝ մուսերը, լաքերը, գելերը, արագացնում են մազերի կեղտոտման գործընթացը: Եթե դուք որոշել եք պոչ կապել, մի օգտագործեք այդ միջոցները: Մի փորձեք մազերը շատ կոկիկ սանրել և վրան լաք ցանել: Այդ դեպքում հաջորդ օրը ձեր մազերը թարմ տեսք կունենան:

600x580

Օգտագործեք առանց SLS-ի շամպուններ

Ապացուցված է, որ SLS պարունակությամբ շամպուններն անվտանգ են մարդու համար: Սակայն եթե դուք զգում եք, որ նրանք շատ են չորացնում մաշկը և մազերը շուտ են կեղտոտվում, օգտագործեք շամպուններ առանց SLS-ի: Դրանք ավելի քիչ են փրփրում, սակայն հանում են կեղտոտությունը, դիմակները և յուղերը ոչ պակաս լավ: Ուղղակի դրանք պետք է ճիշտ օգտագործել:

600x580

Իջեցրեք ջերմաստիճանը

Ֆենը, արդուկը նույնպես կարող են դառնալ մշտապես կեղտոտ մազերի պատճառ: Բարձր ջերմաստիճանը ստիպում են ճարպագեղձերին ավելի ակտիվ աշխատել՝ գլխի մաշկը պաշտպանելու համար: Մազերը ուղղացնելու և հարդարելու կատարյալ ջերմաստիճանը 150-180°С է:

600x580

Մազերի պիլինգ արեք

Դա կօգնի ազատվել մահացած հյուսվածքների շերտից և հանել կայուն կեղտոտությունը: Պիլինգը նաև ամրացնում է մազային ֆոլլիկուլները, ինչը դրական է ազդում մազերի աճի վրա: Կարելի է նաև տնական սկրաբներ անել՝ ընտրելով ճիշտ բաղադրիչներ:

600x580

Հաճախ փոխեք բարձի երեսը

Բարձի երեսներn արագ կլանում են յուղերը, որոնք դուք քսում եք մազերին և դեմքին: Արդյունքում դրանք դառնում են հիանալի վայր վնասակար բակտերիաների զարգացման համար: Դա բերում է նրան, որ մազերը չափազանց շուտ կորցնում են թարմությունը: Բարձի երեսները հարկավոր է փոխել շաբաթը մեկ անգամ:

600x580

Պաշտպանեք մազերը ցրտից և շոգից

Չարժե անտեսել գլխարկը ամառը և ձմռանը: Ցրտին կամ ուժեղ արևից գլխի մաշկը սկսում է պաշտպանվել և արտադրում է սեբում: Արդյունքում արմատների մոտ մազերը շատ յուղոտ կլինեն, իսկ ծայրերը չոր և կոտրատվող: Այդ պատճառով հոգ տարեք գլխի մաշկի մասին տարվա բոլոր եղանակներին:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8206 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster