Գլխացավ. անսովոր պատճառներ, որոնք կարող են հանգեցնել դրան
03.07.2017
Բացի տարբեր խախտումներից, օրինակ ճնշման տատանումներից, արյան շրջանառությունից, հիվանդություններից, գլխացավը կարող է առաջանալ նաև այլ պատճառներով:
Օրինակ, գլուխը կարող է ցավալ նաև սթրեսից: Եթե նյարդային համակարգը ստիպված է միշտ բարձր ակտիվությամբ աշխատել, մարդը շատ շուտ սկսում է անհարմարություն զգալ: Օրինակ, նրա մոտ սկսվում է ճնշման տատանումներ կամ քնի խանգառումներ:
Ժամանակի ընթացքում նշանները շատանում են, քանի որ օրգանիզմը սպառում է ռեսուրսները: Արդյունքում կարող է առաջանալ գլխացավ և բավականին տարբեր բնույթի: Հաճախ մարդիկ, ում մոտ գլխացավը կապված է սթրեսի հետ, ասում են որ ցավը զգում են որևէ ցնցումներից, քնից առաջ կամ ունենում են կրկնվող կարճատև ցավեր օրվա ընթացքում:
Սթրեսից առաջացած գլխացավից ազատվելու համար պետք է սովորել լուծել դրա հայտնվելու պատճառը: Սովորեք թուլանալ: Նույնիսկ, եթե դուք շատ գործ ունեք և մեկ րոպե հանգիստ չունեք, պետք է ժամանակ առ ժամանակ հանգստանալ, առավել ևս, եթե սթրեսից օրգանիզմն արդեն զգում է հոգնածության անհանգստացնող նշանները:
Գլխացավը կարող է լինել սխալ սննդի հետևանք․ օրինակ, որևէ վիտամինների կամ հանքային նյութերի պակասից: Այս դեպքում գլխացավից ազատվելու համար պետք է կարգավորել սննդակարգը, որպեսզի օրգանիզմը ստանա բոլոր անհրաժեշտ օգտակար նյութերը:
Գլխացավը կարող է լինել նաև դեղերից, որոնք դուք օգտագործում եք: Դա կարող է լինել թե կողմնակի ազդեցություն, թե մի քանի իրար հետ լավ չհամադրվող դեղերի ընդունման արդյունք: Եթե գլխացավը սկսել է ձեզ անհանգստացնել որոշ դեղեր ընդունելուց հետո, դիմեք բժշկի:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6198 անգամ
Читать на русском
|