5 գլխավոր սխալ հոնքերի խնամքի ժամանակ
23.06.2017
Հոնքերի մասնագետ-դիմահարդարը կիսվում է գաղտնիքներով:
Սխալ 1. մաքրման բացակայություն
Մաշկի առողջությունը (հոնքերը բացառություն չեն) սկսում է ճիշտ մաքրումից: Հոնքերի հատվածում կարող են առաջանալ բորբոքային պրոցեսներ, մաշկը կարող է գրգռվել և չորանալ դիմահարդարումը մաքրելու միջոցների անորակ լինելուց: Մատիտը, ստվերաներկը կամ փայլը հոնքերից ավելի լավ է մաքրել դեմքի սովորական մաքրման միջոցներով: Այնուհետև վրայից պետք է քսել լոսյոնը, իսկ հետո խնամող յուղը՝ գերչակի, նուշի: Այդ կերպ դուք ոչ միայն կմաքրեք, այլև սնուցեք հոնքերը:
Սխալ 2․ լվացում տաք ջրով
Հոնքերը և թարթիչները թուլանում և փխրուն են դառնում բարձր ջերմաստիճանից: Ավելի լավ է նախապատվությունը տալ սառը ջրով լվացվելուն:
Սխալ 3․ կրեմների և գելերի օգտագործում
Կանանց մեծամասնությունը, ավարտելով մաշկի մաքրման փուլը, կրեմներ կամ գելեր են քսում ամբողջ դեմքին, այդ թվում՝ նաև հոնքերին: Եվ դա ամենագլխավոր սխալներից է: Այդպիսի միջոցները կարող են դանդաղեցնել հոնքերի աճը կամ արագացնել մազիկների թափվելը: Այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս մաքրել խնամքի միջոցները հոնքերի վրայից բամբակով, և քսել սնուցող յուղեր:
Սխալ 4․ հոնքերի կտրվածք ուղիղ գծով
Շատ կանայք իրենք են կտրում իրենց հոնքերը, այն էլ՝ ուղիղ գծով: Եվ դա մասնագետի ամենաուժեղ սարսափն է: Խնդիրն այն է, որ մասնագետները հատուկ մկրատներ են օգտագործում և հատուկ մեթոդով են դա անում: Այս պատճառով չարժե ինքնուրույն դա կտրել: Առաջինը, ուղիղ գծով կտրելը բերում է նրան, որ մազիկները փոխում են կազմվածքը և ուղղությունը: Այդ ամենը վատ է անդրադառնում հոնքերի ձևի վրա: Երկրորդը, այս մանիպուլյացիաների արդյունքը բավականին ագրեսիվ և անբնական տեսք է տալիս ունքերին: Այդ պատճառով ավելի լավ է հոնքերը վստահել մասնագետին:
Սխալ 5․ ոչ կանոնավոր խնամք
Հոնքերը, ինչպես նաև մազերը, պաշտպանության, սնուցման և խոնավեցման կարիք ունեն: Դա ցանկալի է անել ամեն օր՝ խնամող յուղերով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6564 անգամ
Читать на русском
|