|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ինչպես խնամել մազերը քնելուց առաջ
20.05.2017
Քնելուց առաջ մենք չենք մոռանում խնամել դեմքը, սակայն մազերը նույնպես ուշադրության կարիք ունեն, որպեսզի առավոտյան ձեր սանրվածքը կատարյալ լինի:
Գոյություն ունի մեկ կարևոր կանոն` չի կարելի պառկել քնելու թաց մազերով, քանի որ խոնավ մազերը հեշտությամբ վնասվում են և կոտրվում: Բացի այդ առավոտյան դուք կտեսնեք, թե ինչպես են մազերն այս և այն կողմ ցցված:
Չարժե գիշերը մազերը հավաքել և պոչ կապել: Եթե նրանք ձեզ խանգարում են, ավելի լավ է ոչ ձիգ հյուս անել և ժապավենով կապել: Այդպես մազերը ավելի քիչ կվնասվեն, չեն խառնվի և չեն խանգարի ձեզ քնել: Բացի այդ առավոտյան դուք կունենաք կոկիկ ալիքավոր մազեր:
Քնելուց առաջ մազերը սովորականի նման սանրեք: Եթե դուք հարդարման միջոցներ եք օգտագործում՝ ավելի լավ է լվանալ կամ բնական մազերով խոզանակի օգնությամբ հանել:

Մազերի խնամքի որոշ միջոցներ խորհուրդ է տրվում գիշերը քսել, օրինակ, տարբեր տնային դիմակներ:
Որպեսզի մազերը թարմությունը պահպանեն մի քնեք տոթ տարածքում: Քնելուց առաջ օդափոխեք սենյակը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11830 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|