Լավագույն երիտասարդացնող դիմակներ աչքերի համար` հասարակ մթերքներից
19.01.2017
Կարելի է արագորեն պատրաստել դիմակներ կոպերի մաշկի համար հասարակ մթերքներից:
Եթե պատրաստվում եք դա անել, ուրեմն պետք է իմանաք մի քանի առանձնահատկություններ: Դիմակները խորհուրդ են տրվում անել շաբաթը երկու անգամ, քնելուց երկու ժամ առաջ: Ամեն անգամ պետք է պատրաստել թարմ և չպահել 3 ժամից ավելի, քանի որ օգտակար հատկությունները սկսում են կորել, և դիմակը չի բերի ցանկալի արդյունք:
Տնային դիմակները շատ արագ արդյունք են ունենում, սակայն նկատելի լավացում տեսնելու համար պետք է համբերություն ունենալ, կարող է մի քանի շաբաթ պահանջվել:
Դիմակը պետք է քսել մաքուր մաշկի վրա: Քսելուց հետո ցանկալի է պառկել, որպեսզի այն հավասարապես լինի դեմքին: Դիմակից հետո պետք է կրեմ քսել:
Աչքերի տակի կապտուկներից օգնում են մեղրից, կարտոֆիլից, վարունգից, կեֆիրից դիմակները: Օրինակ, կարելի է օգտագործել թարմ վարունգը՝ անցկացրած քերիչով: Փաթաթեք այն մարլյայի մեջ և դրեք աչքերին:
Վարունգին կարելի է ավելացնել մեկ թեյի գդալ մեղր: Պահեք 20 րոպե:
Նույն սկզբունքով պատրաստվում է քերած կարտոֆիլով դիմակը՝ թունդ սև թեյով: Այն պետք է պահել 10-15 րոպե:
Աչքերի տակի կնճիռներից կօգնեն ազատվել ձիթապտղի յուղից, թեյից, ձվից, կարտոֆիլից, վարունգից, բանանից և մեղրից դիմակները: Օրինակ, ձվի դեղնուցից, 5 մլ ձիթապտղի յուղից, կես թեյի գդալ հեղուկ մեղրից և 10 գր օսլայից պատրաստված դիմակը մաշկին կհաղորդի կենսունակություն և կերիտասարդացնի այն: Բոլոր բաղադրիչները խառնեք և քսեք կոպերին՝ 20-30 րոպեով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6499 անգամ
Читать на русском
|