«Մոլեգնությունից» հետո իր առաջին ֆիլմում ռեժիսոր Դեմիեն Շազելը ներկայացնում է հիանալի բեմադրված երգուպարով լի մյուզիքլ, որը պատմում է հին Հոլիվուդի մասին։ Լոս Անջելեսի երազանքներով ապրում են գլխավոր դերակատարներ Ռայան Գոսլինգը ու Էմմա Սթոունը։
1970-ականներին ձևավորվել էր մի միտում, որով հոլիվուդյան ռեժիսորները նկարում էին ֆիլմեր իրենց իսկ ժամանկների մասին՝ համեմված երգերով ու պարերով։ Այդ ժամանակները վաղուց անցել են․ Շազելի «Լա լա լենդը», որը մաժորային նոտայով բացեց Վենետիկի հայտնի կինոփառատոնը, վերջին ժամանակների ամենասպասված ու ամենապահանջված մյուզիքլն է դարձել։ Բազմաթիվ կինոքննադատներ գտնում էին, որ մյուզիքլ ժանրն արդեն վաղուց ապրել է իր դարը, սակայն ի հակադրություն նրանց, մասնագետները «Լա լա լենդի» հաջողությունը կապում են ֆիլմի՝ որպես դասական մյուզիքլ էկրանավորմամբ։
31-այմա ռեժիսորը երաժշտության, կոստյումների, ինչպես նաև դերասանական փայլուն խաղի շնորհիվ կարողացել է ստանալ նախորդ դարի 30-ականների պատկերը, որին կարծես «կարոտել է» 21-րդ դարի երիտասարդությունը։
«Լա լա լենդը» ամբողջությամբ նկարահանվել է Լոս Անջելեսում, սակայն ֆիլմի սիրտն ու ոգին ամբողջությամբ գտնվում են անցյալում։ Անցյալից են նաև կերպարները․ Սեբաստիանը (Ռայան Գոսլինգ) ջազ դաշնակահար է, ով ապրում է իր երաժշտությամբ, սակայն որին հեռացնում են աշխատավայրից։ Միան էլ (Էմմա Սթոուն) էներգիայով լեցուն դերասանուհի է, ով երազում է մեծ բերեմի և ֆիլմերում գլխավոր դերերի մասին, սակայն նրա գործերը նույնպես, մեղմ ասած, հաջող չեն դասավորվում։ Եվ ահա երկուսի համար էլ այսպիսի բարդ իրավիճակում նրանք հանդիպում են իրար։
Ինչպես հոլիվուդյան ֆիլմերի գերակշիռ մեծամասնությունում, այնպես էլ այստեղ գլխավոր հերոսները սիրահարվում են միմյանց։ Նրանց հանդիպումներն անցնում են երգերով ու պարերով լեցուն համարներով, որոնք էլ հենց համ ու հոտ են հաղորդում ֆիլմին։ Եվ, իհարկե, ինչ երաժշտական ֆիլմ՝ առանց իսկական երաժիշտի․ ֆիլմում դեր ունի նաև հայտնի երգիչ, օսկարակիր Ջոն Լեջենդը, ով իր բենդով ընկերանում է Սեբաստիանի հետ։
Քննադատների ընտրության 8 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, Գոլդեն Գլոբի 5 անվանակարգ, բազմաթիվ ասեկոսեներ՝ Օսկարի նոմինացվելու մասին․ ահա այսպիսի խոստումնալից ֆիլմ է սպասվում մեզ, որը Հայաստանում մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի հունվարի 5-ից։
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: