Рус. Հայ.
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019

Մարտի 28-ին հերթական առաջնախաղն էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ երկրորդ անգամ ըմբոշխնելու Ջուզեպե Վերդիի «Աթթիլա» օպերայի բեմական կատարումը, որի առաջին պրեմիերան տեղի էր ունեցել փետրվարի 21-ին։

Ինչպես մեր հետ զրույցում նշեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ թատրոնի մեներգիչների, նվագախբի և երգչախմբի մասնակցությամբ մատուցվող ներկայացումն իր առանձնահատուկ տեղն ունի աշխարհի լավագույն բեմերում։ «Սա Վերդիի վաղ շրջանի ամենակատարյալ օպերան է, որը հենց ինքը՝ կոմպոզիտորը, առանձնահատուկ բարձր է գնահատել, ու շատ կարոր էր այն ունենալ նաև մեր բեմում։ Հույս ունեմ, որ մի օր Աթթիլայի դերում հանդես կգա մեր աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանը»,-նշեց Հարություն Արզումանյանը։ Դիրիժորը ուրախությամբ հիշատակեց, որ քսանհինգ տարվա դադարից հետո Բարսեղ Թումանյանն անցյալ տարի կրկին հանդես եկավ երևանյան բեմում՝ մասնակցելով Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» ներկայացմանը։

600x580

Նախերգանքից և երեք գործողությունից բաղկացած օպերայի իտալերեն լիբրետոյի հեղինակը Տեմիստոկլե Սոլերան է, այն գրվել է գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների «Աթթիլա, հոների արքա» պիեսի հիման վրա։ Օպերան առաջին անգամ ներայացվել է 1846 թ․ մարտի 17-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում։ Գործողությունները կատարվում են 5-րդ դարի կեսին՝ Ակվիլեիայում, Ադրիատիկ ծովի ծովածոցում՝ Հռոմի մերձակայքում։

600x580

Հերոսներին մարմնավորել են Հայկ Տիգրանյանը (Աթթիլա), ՀՀ վաստակավոր արտիստներ Մարինե Դեինյանը (Օդաբելա) և Սարգիս Աղամալյանը (Ֆորեստո), Դավիթ Բաբայանցը (Էցիո), Հովհաննես Անդրեասյանը (Ուլդինո), այլ սիրված երգիչներ։ Հարություն Արզումանյանի խոսքով՝ դատելով հանդիսատեսի ու մեկնաբանների արձագանքներից, ներկայացումն այսուհետ իր կայուն տեղը կունենա թատրոնի խաղացանկում։

Առաջիկա շաբաթ ևս մեկ առաջնախաղ է սպասվում հայ երաժշտասերներին։ Ապրիլի 4-ին կկայանա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Սա ևս երկրորդ առաջնախաղն է․ փետրվարի 25-ին կայացած առաջին պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում։

600x580

Ինչպես մեր զրույցի ընթացքում բնորոշեց բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը․«Շատ կրթող, բարություն և լույս սփռող, խորը փիլիսոփայություն ունեցող ներկայացում է, որն ուղղված է թե մեծերին, թե երիտասարդ լսարանին։ Օպերան իր թվացյալ հեշտության մեջ բավականին բարդ ստեղծագործություն է և երգիչների ու նվագախմբի մեծ կատարողական վարպետություն է պահանջում։ Այստեղ չկան փոքր դերերգեր, գրեթե բոլորը գլխավոր են»։ Նրա խոսքերով՝ իրենց վարպետությամբ փայլում են Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Մերի Մովսիսյանը, Ալինա Փահլևանյանը, Մարինե Դեինյանը, Աննա Մնացականյանը, Թամարա Դադոյանը։

600x580

Սա «Դոն Ժուանից» հետո երկրորդ ներկայացումն է, որ Մոցարտի օպերաներից բեմադրվում է հայկական բեմում։ Երկու գործողությամբ «Կախարդական սրինգ»-ը երբևէ Հայաստանում այսպես ամբողջական չի ներկայացվել, եղել է միայն համերգային տարբերակը։ Իտալացի Պաոլո Միչիկեի բեմադրած ներկացումը հագեցած է լուսային և լազերային բազմաթիվ էֆեկտներով, գունագեղ հագուստներով։

600x580

Ի դեպ, մինչ հայկական բեմահարթակում առաջնախաղն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրած «Կախարդական սրինգ»-ը անցյալ տարի հաջողությամբ ներկայացվել է Դուբայում և Քուվեյթում: Հենց հայ կատարողները պատիվ ունեցան բացելու Քուվեյթի ազգային օպերային թատրոնի նորակառույց շենքը և այս երկրի պատմության մեջ բեմադրել առաջին օպերային ներկայացումը։ «Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է»,-նշեց Հարություն Արզումանյանը։

600x580

Պրեմերաների առումով բավականին բեղուն կարելի է համարել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերջին ամիսների գործունեությունը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ջանքերով նորովի բեմադրվեցին Բիզեի «Կարմեն»-ը, Չուխաջյանի «Կարինեն»՝ որի հիմքում դրվեց Ֆրանսիայում հայտնաբերված բնագիրը՝ Չուխաջյանի գործիքավորմամբ, Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ Մասնեի «Մանոնը», ինչպես նաև Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն»։ Վերջինս երեկ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տարվա լավագույն ներկայացում» մրցանակին։

Լուսինե Զորյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 12855 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 ֆիլմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է թունավոր սերը

27.06.2026
Թունավոր հարաբերությունների ամենասարսափելին այն է, որ դրանք գրեթե երբեք սկզբից թունավոր չեն թվում։

49 ֆիլմ, որոնք պետք է կյանքում գոնե մեկ անգամ դիտել

11.01.2023
Այս ընտրանիում ներառված ֆիլմերից շատերը վաղուց են սիրվել լայն հանրության կողմից, իսկ որոշները գովերգվել են քննադատները, ինչը կարևոր է կինոյի համար՝ որպես արվեստի ձև։

2020 թվականի ամենահանրահայտ ֆիլմերը

11.12.2020
2020-ը իրավամբ կարելի է անվանել ֆիլմերի տարի։

«Էմիլին Փարիզում». Netflix ընկերության նոր սերիալը

17.10.2020
Փարիզում երազանքներն իրականություն են դառնում։ Իր հեքիաթային արկածների մասին պատմում է Էլիմին՝ քսանամյա հետաքրքրասեր ամերիկուհին, որն իր կարիերայում նոր բարձունքներ գրավելու նպատակով մեկնում է սիրո քաղաք։

Պրեմիերաներ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

28.03.2019
Սա հայկական արվեստի՝ արտերկիր արտահանման լավագույն օրինակներից է:

Տղամարդկանց իդեալը և օրինակելի՝ կանանց համար․ Մոնիկա Բելուչիի 10 լավագույն դերերը

01.10.2018
Իտալացի դերասանուհու ծննդյան կապակցությամբ, ում 54 տարին լրացավ սեպտեմբերի 30-ին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.10.2026
Դիտվել է 819 անգամ
19.10.2026
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster